Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ. Reuters
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարությունում, կհանդիպի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այդ մասին ասված է Reuters գործակալության ազդագրում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր:
Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, որն իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի ու քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ:
Թեոդոր Ռուզվելտը նաև հայտնի էր Ցեղասպանությունից տուժածների իրավունքների պաշտպանության հարցում իր համարձակ դիրքորոշմամբ:

















































