Շարմազանովը հպարտ է, որ ՀՀԿ-ական է
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանի այն տեսակետին, թե ՀՀԿ-ական լինելն իրեն ավելի շատ կխանգարի, քան թե կօգնի, Շարմազանովն ասաց.
«ՀՀԿ-ական լինելն ինձ համար պատիվ ու հպարտություն է, եւ կարծում եմ` բոլորի համար պիտի լինի պատիվ ու հպարտություն: Մեր կուսակցությունը երբեք չի ասել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փայլուն է, որ երկրում խնդիրներ չկան: Մենք տարբերվում ենք բոլոր իշխանություններից նրանով, որ մենք իրատեսական ենք գնահատում իրավիճակը, բայց ՀՀԿ-ն է այն ուժը, որ կարող է լուծել այդ խնդիրները լավագույնս եւ օբյեկտիվորեն իրականացրել է խնդիրների ախտորոշում եւ գնալու է բարեփոխումների ճանապարհով»:
Եւ հետաքրքիր է այս հայտարարությունն ընթերցելուց հետո քանի ընտրող կկարողանա իր ձայնը տալ այս կուսակցությանը, այդ թվում եւ Շարմազանովին:

















































