Օրենքը չի արգելում մարդկանց կենդանիներ պահել. Սիլվա Ադամյան
Հայաստանի տարածքում մեծ քանակությամբ կենդանիներ կան անազատության մեջ, որոնց մեծ մասը մասնավոր հավաքածուներում են: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանը:
«Սա համատարած երևույթ է Հայաստանում, և քանի տարի է անընդհատ բարձրաձայնվում է այս խնդիրը: Բազմաթիվ նամակներին Բնապահպանության նախարարությունը պատասխանում է, որ չկա օրենք, որը կսահմանափակի մասնավոր անձերին կենդանիներ պահելը»:
«Փրո Փոուզ» կենդանապաշտպան բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը նշում է, որ 20 տարի է՝ այդ մասին խոսվում է, և սա միակ ոլորտն է, որում ընդհանրապես առաջընթաց չի գրանցվել:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը մարդկային հասարակության առողջապահության և անվտանգության հիմնախնդիր է: Այն, որ մենք ունենք սրվող համաճարակային իրավիճակ,այն, որ ունենք ֆիզիկական անվտանգության խնդրի սրվող իրավիճակ հատկապես երեխաների ոլորտում՝ միանշանակ պետք է լինի Կառավարության անմիջական վերահսկողության ներքո»:
Նարե Արամյանը հավաստիացնում է, որ անազատության մեջ գտնվող վայրի կենդանիներին գրանցելու դեպքում խնդիրները կպակասեին:
«Եթե այսօր վայրի կենդանիները, հատկապես անազատության մեջ պահվող, մասնավորի մոտ վայրի կենդանիները լինեին գրանցված և վերահսկվող, մենք յուրաքանչյուրս կիմանայինք, թե այդ կենդանիները ինչով են սնվում, որովհետև այդ վայրի կենդանիներին չեն կերակրում նրանով, ինչը նախատեսված է զինվորի, երեխաների համար»:
Նարե Արամյանը հավելեց՝ Կառավարությունը տարիներ շարունակ հատուկ հղումներ է արել և խնդիրը բարդել առանձին նախարարությունների վրա, որպեսզի ոչինչ չանի, այս իրավիճակը հենց Կառավարությունն էլ պետք է շտկի:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում