Երկրային կյանքից հեռացել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը
Մահացել է Ստանիսլավ Գովորուխինը, հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը լիագումար նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որը «Բարվիխա» առողջարանում 10:37-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Ստանիսլավ Սերգեւեիչ Գովորուխինը: Նա հիվանդության դեմ մինչեւ վերջ պայքարեց, բայց այն նրան հաղթեց»,- ասել է քաղաքական գործիչը:
Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են Գովորուխինի հիշատակը:
Որոշ լրատվամիջոցներ նախօրեին տեղեկություններ էին տարածել ռեժիսորի մահվան մասին, սակայն Գովորուխինի մամուլի քարտուղարը այդ տեղեկությունը հերքել էր: Ըստ որում՝ նա հրաժարվել էր մեկնաբանել ռեժիսորի առողջական վիճակը:
Ստանիսլավ Գովորուխինը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ է, սցենարիստ, «Ուղղահայաց», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «20-րդ դարի ծովահենները», «Կապիտան Գրանտի որոնումները», «Տասը նեգրիկներ», «Վորոշիլովյան հրաձիգ», «Ձոն կնոջը» եւ այլ ֆիլմերի ռեժիսորն է: Քաղաքական կյանքին ակտիվ մասնակցություն է ունեցել՝ լինելով «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ: 2000 թվականին եղել է երկրի նախագահի թեկնածու:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում