Թյուրինգի քիմիական տեսությունը կարող է միլիոնավոր կյանքեր փրկել
Այս տեսության հիման վրա մշակված մեմբրանները կարող են աղի ջուր քաղցրահամ ջրի վերածել, հաղորդում է My Planet-ը:
Ալան Թյուրինգը հայտնի է նրանով, որ կարողացել է կոտրել գերմանական «Էնիգմա» գաղտնագրման մեքենայի կոդը՝ զգալի աջակցություն ապահովելով դաշնակից ուժերի համար: Սակայն միեւնույն ժամանակ Թյուրինգը զբաղվել է նաեւ կենսաքիմիայով: Նա աշխատություն էր հրապարակել, որը կարող է օգնել խմելու ջրի պակասի դեմ պայքարի գործում: Թյուրինգի տեսությունը հիմնված է այն փաստի վրա, որ կատալիզատորի եւ ինհիբիտորի միաժամանակյա օգտագործումը հնարավորություն է տալիս բարդ կառույցներ ստեղծել: Այս գործընթացը կոչվում է մորֆոգենեզ:
Չորս տարի առաջ տեսությունը հաստատվել էր նաեւ փորձարարական միջոցով: Չին մասնագետները պիպերազինի եւ տրիմեզոիլքլորիդի մոլեկուլներից բարակ պոլիմեր են ստեղծել, սակայն ավելացրել են պիպերազինի դիֆուզիայի սահմանափակիչ: Արդյունքում ծակոտկեն պոլիմեր է ստացվել, որը անցկացնում է ջուրը, սակայն պահում է աղը: Այժմ նյութը փորձարկում է անցնում՝ ապագայում խմելու ջրի զանգվածային արտադրության համար:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում