Հրապարակվել է վատթարագույն ճանապարհներն ունեցող երկրների ցուցակը
Հրապարակվել է լավագույն եւ վատթարագույն ճանապարհներն ունեցող աշխարհի երկրների վարկանիշային ցուցակն ըստ «Համաշխարհային մրցունակության ինդեքս 2017-2018»–ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ցուցակում են հայտնվել աշխարհի 137 երկրներ։ Ճանապարհների որակը գնահատվել է 1-7 սանդղակով, ընդ որում՝ ոչ մի պետություն չի հավաքել ամենաբարձր միավորը։
Ամենավատ ճանապարհները գրանցվել են Մավրիտանիայում, որը ստացել է երկու միավոր։ Նրան հետեւում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Հաիթին՝ հավաքելով 2.1 միավոր։ 4-րդ եւ 5-րդ տեղը բաժին է ընկել Մադագասկարին ու Գվինեային՝ երկու երկրների ճանապարհները գնահատվել են 2.2 միավոր։ Ապա հաջորդում են Եմենը (2.3 միավոր), Պարագվայը (2.4 միավոր), Ուկրաինան (2.4 միավոր), Մոզամբիկը (2.5 միավոր) եւ Մոլդովան (2.5 միավոր)։
Լավագույն ճանապարհները ունեցող երկիրն այս վարկանիշում ճանաչվել է Արաբական Միացյալ Էմիրությունները (6.4 միավոր), Սինգապուրը (6.3 միավոր), Շվեյցարիան (6.3 միավոր), Հոնկոնգը (6.2 միավոր), Նիդեռլանդները (6.1 միավոր), Ճապոնիան (6.1 միավոր), Ֆրանսիան (վեց միավոր), Պորտուգալիան (վեց միավոր), Ավստրիան (վեց միավոր) եւ Միացյալ Նահանգները (5.7 միավոր):


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից