Ուզբեկստանը մտադիր է էլեկտրամոբիլներ ու ինքնակառավարվող մեքենաներ արտադրել
Ուզբեկական «Ուզավտոսանոատ» ընկերությունը քննարկում է էլեկտրամոբիլների արտադրություն սկսելու հարցը: Դրա հետ մեկտեղ՝ երկրում նախատեսվում է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել: Այդ մասին հայտնել է «Ուզավտոսանոատ»-ի խորհրդի նախագահ Ումիջան Սալիմովը, տեղեկացնում է «Sputnik Ուզբեկստան»-ը:
Ընկերության ղեկավարի խոսքով՝ սա նոր ուղղություն է Ուզբեկստանի ավտոարդյունաբերության համար:
«Այժմ մշակվում է էլեկտրամոբիլների արտադրության կոնցեպցիան: Փաստաթուղթը պատրաստ կլինի երկու ամսվա ընթացքում»,- նշել է նա:
Սալիմովը հավելել է, որ Տաշքենդում սկսել են նախագծել նաև առաջին ինքնակառավարվող ավտոմեքենան, և նախագիծը ֆինանսավորում է «Ուզավտոսանոատ» ընկերությունը՝ երկու ռուսական գործընկերների հետ համատեղ:
«Սա շատ բարդ նախագիծ է, սակայն մենք նաև այս ուղղությամբ ենք սկսել աշխատել»,-ասել է Սալիմովը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից