Վերին Լարսի անցակետում թույլ չեն տվել հայկական արտադրության ծխախոտի ներկրումը Ռուսաստան
Վերին Լարսի սահմանային անցակետում՝ Ռուսաստան մուտք գործելիս, կանգնեցվել է ՀՀ քաղաքացու վարած բեռնատարը, որի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Հայաստանում արտադրված 300.000 ծխախոտ:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, Հյուսիսօսական մաքսային ծառայության փոխանցմամբ՝ բեռը սահմանված կարգով հայտարարագրված չի եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում քննարկվում է վարորդի նկատմամբ մաքսանենգության հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը:

















































