Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն չունի. նման խոսակցություններն անհեթեթություն են. Հ. Պետրոսյան
Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն չունի. նման խոսակցություններն անհեթեթություն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
«Սա նոր չէ, մի քանի շաբաթ առաջ նույն ինֆորմացիան շրջանառվեց, և մենք հերքեցինք՝ ասելով, որ Արմեն Սարգսյանը մտադիր չէ կուսակցություն ստեղծել: Համաձայն Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը պետք է լինի անկուսակցական»,- հայտնեց Հ. Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ մամուլը գրում է, որ Արմեն Սարգսյանն ինտենսիվ աշխատում է նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, որն ինքը ղեկավարելու է ստվերից, և այս օրերին նախագահը հանդիպում և նշանակումներ է կատարում պետական ապարատի նախկին աշխատակիցներին:
Ինչ վերաբերում է ստվերից կուսակցության ղեկավարելու տեղեկությանը, նախագահի օգնականը նշեց. «Անհեթեթություն են նման խոսակցությունները:
Նախագահը կուսակցական չէ, չի եղել և մտադիր չէ լինել»:

















































