Ադրբեջանում խորը գնաճ է հասունանում
Ադրբեջանում չեն բացառում ազգային դրամի արժեզրկումը։ minval.az–ը նշում է, որ հաջորդ ամիս Ադրբեջանում կթողարկվի 200 մանաթ անվանական արժեքով թղթադրամ, իսկ ավելի ուշ սպասվում է 500 մանաթ արժեքով թղթադրամի թողարկում։ Իրավիճակը գնահատելով՝ տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին նշել է, որ իրավիճակը սպառնում է ոչ թե առկա կառույցներ արդյունավետության բարձրացմամբ, ինչպես վստահեցնում էր երկրի գլխավոր բանկիրը, այլ գնաժով ու մանաթի փոխարժեքի ճնշմամաբ։
«Եթե պրակտիկ մոտենանք հարցին, Ադրբեջանում խոսակցություններ կան, որ հունիսի սկզբին բյուջեում փոփոխություններ կլինեն եւ բյուջետային ծախսերը կավելանան մոտ 3.5-4 միլիարդ մանաթով։ Այսինքն, այդպիսով, անհրաժեշտություն կառաջանա ավելացնել երկրի մանաթային բազան»,–ասել է նա։
Նրա խոսքով՝ դրամական բազայի ավելացումը կբերի գնաճի։ «Դա անխուսափելի է, եթե հաշվի առնենք Ադրբեջանի տնտեսական կառուցվածքը։ Նաեւ մանաթի բազայի ավելացումը եւ կանխիկ դրամական միջոցների շրջանառությունը կբերի մանաթի փոխարժեքի ճնշումը»,–նշել է տնտեսագետը։
Դեռեւս, նրա խոսքով, դա նկատելի չէ, քանի որ նավթի գները շատ բարձր են, նույնիսկ ադրբեջանական կառավարության համար անսպասելի բարձր են. «Բայց երաշխիք չկա, որ նավթը միշտ թանկ կմնա, իսկ երբ նավթի գները անկում ապրեն, այն փաստը, որ դրամական բազան երկրում ավելացվել է, դա կբերի մանաթի արժեզրկման»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ