Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Վերլուծական

Պատրաստվե՛նք կամ պատրա՞ստ ենք բաց խոսակցության

Այն, ինչի մասին ուզում եմ խոսել, գուցե դեռ ժամանակը չէ։ Չի բացառվում։ Բայց մի օր պետք է սկսենք։

Ե՞րբ կունենանք անդառնալի փոփոխություններ։ Միայն այն դեպքում, երբ սկսենք շատ հարցերի շուրջ խոսել բաց ու ամբողջ հասարակությամբ անցնենք դժվար մի ճանապարհ։ Միայն այն դեպքում, երբ ողջ հասարակությամբ զղջման մի փուլ ապրենք։ Սա ճանապարհ է, որով անցել են շատ հասարակություններ։ Իմ խոսքն ուզում եմ կառուցել երկու իրողության վրա.

1. Մի քանի օր փողոց փակելով՝ մարդկային հոծ խմբերը չեն դառնում հասարակություն
2. Չի լինում միայն մեկ մեղավոր

Այն ամենը, ինչը կատարվում էր մեր շուրջը տասնամյակների ընթացքում, հասարակության՝ կայացած չլինելու պատճառով էր նաև։ Այսօր՝ փոփոխությունների ալիքին, սրա մասին պետք է խոսել։ Պետք է թույլ տալ, որ հասարակությունն ամբողջությամբ, նրա առանձին շերտերը, առանձին խավերը, առանձին միավորումները, անհատները չօտարանան իրենց և մեր բոլորի ընդհանուր անցյալից, այլ հակառակը՝ խիզախություն ունենան՝ խոսել դրա մասին, խիզախություն ունենան՝ վատ զգալ շատ բաների համար։

Միայն այդպես մենք կարող ենք գնալ առողջացման։ Հասկանալ և ջարդել այլանդակությունների մեխանիզմը, որպեսզի նոր իրականության մեջ նույնի ռեստավրացիան թույլ չտանք։ Տասնամյակներ շարունակ պնդում ենք, որ Ցեղասպանության փաստի ճանաչումը, ընդունումը կարևոր է՝ նոր ցեղասպանություն թույլ չտալու համար, ուրեմն, նույն տրամաբանությամբ, հասարակության բազմամյա խեղման, հիվանդությունների, այլասերման մասին պետք է խոսել, դրանք «ճանաչել և ընդունել»՝ այսուհետ նույնը թույլ չտալու, դրանց կրկնությունից խուսափելու համար։

Երբ 10 հազար դրամ բաժանողներն ու վերցնողները միասին փակում են իրենց թաղի փողոցը, դա չի տալիս որևէ երաշխիք, որ զգացմունքային փուլն անցնելուց հետո նրանք այլևս դառնալու են քաղաքացի և հասարակություն։

Չի լինում մեկ մեղավոր

Այս նույն վերնագրով և գրեթե նույն հարցադրումներով նյութ էի հրապարակել դեռևս 2016-ին, երբ Սերժ Սարգսյանն ամենազոր իշխանություն էր, իսկ հանրությունը և քաղաքական դաշտը դեռևս «արժանապատիվ և հպարտ» չէին։

Այսօր, երբ թավշյա հեղափոխությունը փաստ է, ես կրկնում եմ նույնը։ Չի լինում մեկ մեղավոր։ Այսօր շատ հեշտ է և գուցե՝ ձեռնտու ամեն ինչի մեջ տեսնել մեկ մեղավոր՝ հանձինս Սերժ Սարգսյանի, ամեն ինչ բարդել նրա վրա, տարանջատվել մեր ոչ վաղ անցյալից։ Բայց այդ դեպքում մենք երբեք չենք դառնա իսկապես հպարտ և արժանապատիվ։ Եթե այդպես վարվենք, ապա ինչի՞ հաշվին պետք է առողջանա հասարակությունը։ Եթե հասարակությունը, նրա խավերը, շերտերը, միավորները սեփական դերակատարումը և սեփական մեղավորությունը չեն գիտակցելու, ապա ինչի՞ հաշվին պետք է առողջանան։ Կար Ս. Սարգսյանը իշխանության գլխին, հիմա չկա։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ վերջ՝ ամենը վատը և ամեն արատավորը անվերադարձ վերջացան։ Ինչո՞ւ պիտի այդպես լինի, քանի դեռ բաց չի խոսվել մեր բոլորի մասնակցության և մեղավորության չափի մասին։

Հանրային կյանքի բոլոր այլանդակություններին մասնակցել են միլիոնավոր մարդիկ։ Միայն նայենք՝ քանի-քանի տասնյակ հազար մարդ է մասնակցել ընտրակեղծարարությանը ՝ կամավոր, հպարտ և երջանիկ։ Նայեք ձեր շենքերում, ձեր թաղերում, ձեր փողոցներում, ձեր համատիրություններում։ Կարելի է սարսափել այդ թվից։ «Ձայն բերողների» համակարգում որքա՞ն մարդ է ներգրավված եղել։ Հազարներ։

Հիմա նայեք 10 հազար դրամ վերցնողների քանակին։ Ճնշող մեծամասնությունը՝ ինքնակամ։ ՍԱՍ-ի հայտնի ձայնագրությունը ոմանց համար շոկ էր, իսկ շատերի համար՝ պարզ արձանագրումը մի իրողության, որին իրենք մաս էին կազմել տարիներ շարունակ։ Մի կողմ թողնենք ժողովրդին։

Նայենք մեր պետության մտավորականությանը։ Արդյո՞ք կարծում եք, որ Ս. Սարգսյանը նրանց հատ-հատ ստիպել է քծնել և ստորաքարշ լինել, ստիպել է լռել ու աչք փակել ամեն ինչի վրա, հարմարվել ու սպասել հերթական մեդալին, միջնորդներ և բարեխոսողներ փնտրել այդ մեդալի համար։

Հիմա նայեք ստեղծագործական միություններին. արդյո՞ք կարծում եք, որ բոլոր գրողներին, կոմպոզիտորներին, թատերական գործիչներին, նկարիչներին Ս. Սարգսյանն է հատ-հատ ստիպել՝ մտածել միայն փոքր նեղ անձնական շահի մասին ու ձկան պես լռել երկրում կատարվող բոլոր պրոցեսների մասին։ Նույնիսկ երբ նրանց առաջարկվել է խոսել իրենց իսկ պրոբլեմների մասին, լռել են համեստորեն ու խոնարհ։

Նայեք բուհերին. իսկապե՞ս կարծում ենք, որ մի հոգին կարող էր ռեկտորներին, դասախոսներին ստիպել՝ դառնալ խուլ ու համր՝ անտարբեր երկում կատարվող ամեն ինչի շուրջ։

Երբ մեկ տարի առաջ ՀԷՑ-երի և Գազպրոմի համակարգի 6-7 հազար հոգու մեկ օրում ստիպեցին դառնալ ՀՀԿ-ական, գտնվե՞ց մեկը, որ բարձրաձայն ասի՝ ոչ։ Չբարդենք ամեն ինչ պայմանների վրա. մեկը շատ կարևոր միավոր է, ի վերջո, մեկը Գյումրիից ոտքով եկավ Երևան ու փոխեց իշխանությունը։

Պետք է պարզ խոսել քաղաքական համակարգի, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ու լիդերների քաղաքական երկդիմության, անսահման կոնֆորմիզմի ու հայացքները մշտապես Բաղրամյան-26 ուղղված լինելու մասին։ Պետք է պարզ խոսել, որ ՀՀԿ-ականների ու իշխանավորների մի մեծ մասը, մեղմ ասած, դժգոհում էր իրականությունից, բայց հրապարակային որևէ ձևաչափում չէր ասում իրականությունը։

Մատների վրա կարելի է հաշվել, թե Ս. Սարգսյանի աշխատասենյակ մտնողներից քանի հոգի են ասել նրան իրականությունը։

Պետք է պարզ խոսել, որ սփյուռքի գործիչները ամեն մասնավոր խոսակցության ժամանակ բողոքում էին Հրանուշ Հակոբյանից ու Սերժ Սարգսյանից, բայց նրանց տեսնելուն պես սկսում էին քծնել, գովել ու «հպարտ և արժանապատիվ» նրանց հետ նկարվել։

Ընդհանրապես ոչ ոք ոչ մեկի չի ստիպել քծնել՝ ո՛չ իշխանավորներին, ո՛չ ընդդիմադիրներին, ո՛չ մտավորականներին, ո՛չ տարեցներին, ո՛չ երիտասարդներին, ո՛չ չքավորներին, ո՛չ միլիարդատերերին։ Դե հիմա հիշեք, թե ինչ ծավալի էր հասել արևելյան քծնանքը։ Սա մեր ընդհանուր պատմությունն է. հնարավոր չէ փախչել սրանից։

Հիշեք՝ քանի-քանի տասնյակ դպրոցների տնօրեններ և ծնողկոմիտեներ էին լծվում ձայն բերելու և ձայն կեղծելու գործին։

Հիշեք՝ ինչպես էիք ձեր շենքերում ու բակերում ակնածանքով խոնարհվում հարևան հհկ-ական պաշտոնյայի առաջ՝ հոգու խորքում մտածելով լրիվ ուրիշ բան։

Հիշեք՝ ինչպես էր, որ քաղաքական դաշտում, պետական համակարգում, խմբակցություններում ընդունված էր ընկերոջը, գործընկերոջը ձայնագրելը ու շեֆի կամ շեֆերի սեղանին դնելը՝ քծնելու ու սեփական հավատարմությունն ապացուցելու համար։

Սա մի դեպք չէ, սա հարյուր դեպք չէ...

Ընդամենը հիշեք, թե օրեր առաջ ի՛նչ տրանսֆորմացիաներ կատարվեցին՝ շատ շատերը, ովքեր մինչև վերջ անարժանապատիվ և ոչհպարտ քծնում էին Սարգսյանին, մեկ օր տարբերությամբ նույնքան անամոթաբար նույնն են անում նոր իշխանությունների հանդեպ։ Իշխանական քեֆերի թամադայից ու սազանդարներից սկսած՝ մինչև այլ խորհրդանիշ-դեմքեր։

Իսկապես շատ հեշտ կլիներ, որ լիներ մեկ մեղավոր, ու ամեն ինչ նրա վրա բարդելով՝ անցնեինք հաջորդ փուլ։ Բայց դա այդքան հեշտ չէ։ Եվ ուրեմն՝ առողջացման ճանապարհն էլ հեշտ չի լինելու։

Ինչպես գնալ առաջ

1. Առաջին նախապայմանը հստակ է՝ չուրանալ մեր ընդհանուր պատմությունը, մեր ոչ վաղ անցյալը և բաց խոսել դրա մասին։

2. Կրթել քաղաքացի և ձևավորել հասարակութուն: Ոչ մի իշխանություն նախկինում նման խնդիր չի դրել իր առջև։

3. Հպարտության և արժանապատվության ալիքի վրա համատարած խրախուսել անկախ արհմիությունների ստեղծումը։ Քաղաքացիները պետք է սկսեն իրենք իրենց իրավունքները պաշտպանել և հասկանալ, որ գործատուի ստրուկը չեն։ Ուսանողից մինչև աշխատող՝ բոլորը պետք է պաշտպանված լինեն հստակ մեխանիզմներով։

4. Ստեղծել մթնոլորտ և մեխանիզմներ, որոնց պարագայում հաջողության բանալին այլևս չեն կարող լինել քծնանքը, կոնֆորմիզմը, լռելը։

Այս կետի շուրջ՝ ավելի մանրամասն մի քանի օրինակով։ Բոլորս գիտենք, որ մեր լրատվական դաշտի 90 տոկոսը այս կամ այն չափով կառավարվում էր մեկ աղբյուրից։

Այսօր մենք պետք է ոչ թե հերքենք այս փաստը, այլ հասկանանք պատճառը և այն ընդունելով, կարողանանք ստեղծել մամուլի այլընտրանքային ֆինանսավորման մեխանիզմներ։ Դրանց ստեղծման պարագայում մամուլն արագ զարգացում կապրի, կսպասարկի հասարակության շահը, ինչը կբերի առողջ պրոցեսների։ Բոլորի աչքն այլևս ուղղված չի լինի մեկ շենքի վրա։

Երբ կստեղծվեն բուհերի կառավարման, ավելի ճիշտ՝ ինքնակառավարման ճիշտ մեխանիզմներ, մենք կտեսնենք, որ ունենք ազատ ու առաջադիմական մտածողությամբ շատ դասախոսներ և ուսանողներ։ Եվ կարձանագրենք, թե ինչքան արդյունավետ է դառնում բուհական միջավայրը։

Երբ կստեղծենք մշակույթի աջակցման նոր մեխանիզմներ և կհրաժարվենք մշնախի միջնադարյան մոդելից, մենք կտեսնենք՝ ինչքան տաղանդավոր սերունդ ունենք, ինչքան արժեքավոր գործեր են ստեղծվում, ու ինչքան հեշտ ենք ժողովրդին համերգասրահներ և դահլիճներ տանում։ Միայն այդ դեպքում մշակույթի գործիչներն իրենց հաջողության բանալին չեն տեսնի առաջին տիկնոջը քծնելու և ամուսնու հրաժարականի հաջորդ երեկոյան դա ուրանալու մեջ։

Եվ այսպես՝ բոլոր բոլոր ոլորտներում, համայնքներում, գյուղերում, քաղաքներում։ Կարևորը խնդիրը դնելն է. լուծման տարբերակները միշտ գտնվում են։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»