Գյուղացիները եւ վարկային տույժ-տուգանքները
Այստ տարի առաջին կարկտահարությունը եղել է մայիսի 8-ին, տուժել են Արմավիրի, Արագածոտնի եւ Արարատի մարզի համայնքները, ընդհանուր վնասված տարածքը կազմել է մոտ 350 հեկտար, եւ վնասի չափը 20-80 տոկոս է կազմել, որոշ տեղերում՝ 50-90 տոկոս: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ե՞րբ կունենանք վնասի ֆինանսական գնահատականը, նախարարն արձագանքեց, որ մեկ շաբաթից:
Փաշինյանը նշեց հետեւյալը. «Մենք կարող ենք արձանագրել, որ հակակարկտային էֆեկտիվ սիստեմ այսօր Հայաստանում չունենք, եւ սա լուրջ պրոբլեմ է: Երկար ժամանակ ասվում էր, որ այս ոլորտում լուրջ փոփոխություններ պետք է տեղի ունենան, բայց այդ փոփոխությունները չեն եղել, եւ պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնածավալ կերպով չեն օգտվում հակակարկտային ցանցեր օգտվելու հնարավորությունից:
Կարելի է կռահել, որ պատճառները ֆինանսական են, մենք լրջագույն խնդիր ունենք գյուղատնտեսական վարկերի հետ, քանի որ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որն ավելի է ծանրացել տույժ-տուգանքներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ հարցով երեկ քննարկում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահի հետ: նա խնդրեց առաջիկայում մեխանիզմներ մշակել, որ գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատեն, եւ որոշակի վարկային պատմության համաներման հարցը քննարկեն, որ մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան:
«Պարո՛ն Ջավադյան, հույս ունեմ, որ ակտիվ համագործակցություն կլինի համակարգող փոխվարչապետի հետ, որ այդ խնդրով կոնկրետ առաջարկներ ստանանք եւ փորձենք իրավիճակը հաղթահարել»,- ասաց Փաշինյանը:
Իր հերթին, գյուղնախարարը նշեց, որ 2015-ին կարկտահարությունից վնասների չափը կազմել է մոտ 8 մլրդ, 2016-ին՝ 33,2 միլիարդ դրամ, 2017-ին՝ 12,2 միլիարդ դրամ. «Կարծում եմ՝ եթե մենք վնասի կանխարգելման քաղաքականություն իրականացնենք, այս խնդրի առաջ չենք կանգնի»:
Վարչապետն էլ նկատեց, որ պետք է հակակարկտային ցանցերը լայնորեն կիրառվեն, նաեւ կոչ արեց մտածել հակակարկտային ցանցերի արտադրությունը ժամ առաջ սկսելու ուղղությամբ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ