«ԵՄ-ն պետք է պաշտպանի Իրանի հետ համագործակցող ընկերություններին»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Սոֆիայում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է պաշտպանի այն ընկերություններին, որոնք կարող են Իրանի հետ համագործակցելու հետևանքով ենթարկվել ամերիկյան պատժամիջոցներին:
Անդրադառնալով Total ընկերության Իրանից հեռանալու հնարավորությանը, Մակրոնն ասել է, որ որոշումներ կայացնելը վերապահված է ընկերություններին:
Նա նշել է, որ ընբռնում է ամերիկացիների հետ բիզնեսը չվտանգելու և հնարավոր պատժամիջոցներից խուսափելու մեծ ընկերությունների ձգտումը և միաժամանակ ընդգծել, որ Եվրամիությունը պետք է սատարի Իրանի հետ համագործակցությունը շարունակելու նպատակ ունեցող փոքր ընկերություններին:


















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում