Հռոմի Պապը Էրդողանին հայտնել է Երուսաղեմին հատուկ կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հետ կապված Գազայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ սպանված պաղեստինցիների հարցով հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի Պապի հետ զրույցում ուշադրություն է դարձել Գազայում իսրայելական զինվորականների կողմից ցուցարարների հանդեպ անմարդկային հարձակումների վրա։
Իր հերթին Հռոմի Պապը շեշտել է, թե անհրաժեշտ է Երուսաղեմին հատուկ կարգավիճակ տալ եւ լուծել արաբա-իսրայելական հակամարտությունը։


















































Բաքուն քննադատում է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ
ՀՀ ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Գազայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը անօրինական է․ Ռոհանի
Թրամփը կձգտի մայիսին ներկա գտնվել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը
Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը անփոփոխ է մնացել