Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Բագրատ Ասատրյան. «Եթե բիզնեսի և քաղաքականության սերտաճումը վերացնելու հարցը խորհրդարանի մակարդակով չլուծվի, տեսանելի արդյունքներ չեն լինի»

« Մինչև Հայաստանի նոր իշխանությունները չկարողանան սերտաճած բիզնեսը և քաղաքականությունը տարանջատել, տնտեսական ու սոցիալական կյանքում տեսանելի արդյունքներ չեն կարող լինել։ Իսկ տնտեսական գլոբալ փոփոխությունների համար հարկավոր է համբերատար լինել. տարիներ են պետք»։ Այսպես է կարծում Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ «Հետք»-ը նրա հետ զրուցել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տնտեսական արդյունքների և ակնկալիքների մասին։

- Պրն Ասատրյան, հեղափոխությունից հետո տնտեսական ոլորտում առաջնահերթ ո՞ր խնդիրները պետք է ուշադրության կենտրոնում լինեն։

Հայաստանում վերջին մեկ ամսում տեղի ունեցածը իրական ժողովրդական հեղափոխություն էր՝ իր ուրույն ձևով, բովանդակությամբ ու դրսևորումներով։ Հեղափոխության առաջնային արդյունքը պետք է լինի իշխանափոխությունը. մենք արդեն այդ գործընթացի մեջ ենք, իսկ հեռանկարը` քաղաքական համակարգի փոփոխությունը։ Սկզբնական շրջանում՝ նոր խորհրդարանի կազմավորումը։ Այն, ինչ ունեինք, նախկին իշխանության «զավակն էր»՝ ձևավորված վարչական ճնշումների հանցանքի ու ընտրակաշառքի միջոցով, որի միակ նպատակը համակարգի վերարտադրությունն էր։ Հիմա քայլ առ քայլ մենք պետք է առաջ գնանք` նախ վերականգնենք սահմանադրությամբ նախանշված օրենսդիր մարմնի գործառույթը։ Հաջորդը` պետք է փոփոխվեն քաղաքական համակարգի ձևավորման ուղիներն ու մեթոդները, այսինքն՝ վերանայվեն ընտրական օրենսգիրքը, ընտրությունների հետ կապված ամբողջ օրենսդրությունը` Սահմանադրական նորմերից մինչ ընտրական հանձնաժողովների կազմը։ Այս փոփոխությունների նպատակը պետք է լինի օրինական ընտրությունների կազմակերպումը: Հակառակ դեպքում միշտ կլինի այնպես, ինչպես եղավ այս անգամ՝ իշխանափոխություն ոչ թե ընտրությունների, այլ հեղափոխության միջոցով։

Փոփոխություններ պետք է լինեն և լինելու են։ Ուղղակի մենք, մեր երկիր Հայաստանը հասել էինք մի սահմանի, որից նահանջելու տեղ էլ չունեինք: Եվ այս տեսանկյունից նոր ձևավորված կառավարության մշակվող ու առաջիկայում ներկայացվելիք ծրագրի առաջնային խնդիրներն են տնտեսության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների մշակումն ու իրագործումը։ Ծրագրի հիմնական առաքելությունը պետք է լինի առողջ մրցակցային տնտեսական միջավայրի ձևավորումը, ազատական տնտեսական համակարգի գործունեության խոչընդոտների վերացումը և հեռանկարային միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման նախադրյալների ձևավորումը:

Մեր տնտեսական օրենսդրությունը ձևավորվել է ազատական գաղափարախոսության ներքո, այն իր էությամբ եվրոպական օրենսդրություն է։ Անկախությունից ի վեր մենք գնում էինք դեպի Եվրոպա, իսկ վերջին տարիներին, երբ մեզ մղեցին դեպի ԵԱՏՄ, որոշակի տարրեր սկսեցին հարմարեցվել այդ միջավայրին։ Այս տարիների ընթացքում ձևավորվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին բազմիցս խոսվել է՝ կոռուպցիա, բիզնեսի և իշխանության սերտաճում, որոնք խեղդում են տնտեսությունը, չեն թողնում, որ շուկայական մեխանիզմներն աշխատեն։ Եվ այս հեղափոխության նպատակներից մեկն էլ սա վերացնելն է։ Մեր Հայաստանը դարձել էր մի խումբ մարդկանց երկիր, որոնք ունեին ամեն ինչ՝ թե´ քաղաքական, և թե´ տնտեսական, և թե´ այլ հնարավորությունների իմաստով։ Ուղղակի այդ մարդկանց նպատակները, վարած քաղաքականությունը չէր համընկնում մեր երկրի շահերի հետ։ Հիմա առաջնահերթ այդ խնդիրները պետք է լուծվեն, որովհետև դրանք վտանգ են թե´ բուն տնտեսության համար, թե´ երկրի գոյության համար։ Խայտառակ վիճակի ենք հասել։ Կոռուպցիան դարձել է կառավարման համակարգի մասը, բովադակությունը, այն վերից վար ներթափանցված է մեր հասարակության մեջ։ Կոռուպցիան ու մենաշնորհները, որ այսօր կան, բիզնեսի ու իշխանությունների սերտաճման հետևանքն են։ Պետք է, որ առաջիկայում փոփոխությունների ինչ-որ դրսևորումներ արդեն լինեն։

- Հասարակության մի մասն այս հեղափոխությունից հետո իր կյանքում սպասում է արագ ու շրջադարձային փոփոխությունների։ Դրանք նախևառաջ տնտեսական ոլորտում փոփոխությունների հետևանքները պետք է լինեն։ Հնարավո՞ր է այդպիսի արդյունքների հասնել կարճ ժամանակում։

Ե՛վ այո, և՛ ոչ։ Նայած կոնկրետ ինչ փոփոխություններ ենք ուզում տեսնել։ Այս հեղափոխության ընթացքում արդեն իսկ շատ փոփոխություններ են եղել։ Մարդիկ իրենք իրենց հանդեպ վերաբերմունք են փոխել, փողոցում իշխողը հանդուրժողականությունն է, օրինականությունը, սրտացավությունն ու փոխադարձ հարգանքը: Կենցաղային օրինակ՝ հանրահավաքների հաջորդ առավոտյան մարդիկ գալիս ու հրապարակից հավաքում են աղբը։ Սա շատ լուրջ արժեքամշակութային փոփոխություն է, որը լուրջ հիմք է ապագայի կառուցման համար։ Այլ ժողովուրդներ նման փոփոխության կարող էին հասնել տասնյակ տարիների ընթացքում։ Հաջորդը, ինչ էր Հայաստանը մինչև ապրիլի 15-ը՝ մեկուսացված, աշխարհում բացասական ընկալումներով առանձնացող երկիր։ Հայաստանը բացվեց, ճանաչելի դարձավ աշխարհի համար իբրև օրինակելի, խաղաղ, օրինական լուծումներով ապագան կառուցող հանրություն, դարձավ միջազգային սուբյեկտ՝ թավշյա հեղափոխության շնորհիվ։ Յուրաքանչյուրիս համար այն որոշակի բավարարվածություն է ստեղծում։ Սա ինքնին բավականին մեծ հնարավորություն է, որը մենք պետք է կարողանանք օգտագործել, այս կարողությունը պետք է դրվի ապագա լուծումների հիմքում:

- Տնտեսության առողջացման համար արդեն այսօր կոնկրետ ո՞ր ոլորտներից պետք է սկսել։

Իհարկե, պետք է գանք արդեն մյուս ու ավելի բարդ խնդիրներին, որոնք շատ ավելի կոնկրետ են։ Շարքը շատ երկար է։ Պետք է այս եղած համակարգը ուղղակի քանդվի և պարզ է, որ նոր համակարգի ձևավորման համար ժամանակ է պետք։ Ունենք աղքատության սարսափելի բարձր մակարդակ։ Այս խնդրի լուծումը ոչ մի վայրկյան չպետք է ուշացնել։ Այսօրվա իշխանությունը պետք է արդեն նշմարի առաջահերթ միջոցառումներն, հետագա ծրագրերն ու ուղղությունները։ Այս տարվա արդյունքներով արդեն կարելի է աղքատության մակարդակի որոշակի կրճատման հասնել։ Դրան զուգահեռ կան խնդիրներ, որոնք ավելի գլոբալ են, և որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում։ Օրինակ, սոցիալական բևեռացման խնդիրը։ Հայաստանն այսօր նախկին ԽՍՀՄ պետությունների ցանկում ամենաբևեռացվածն է։ Վրաստանն այսօր տնտեսական ընդհանուր բնութագրերով էապես չի տարբերվում Հայաստանից, օրինակ, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով։ Բայց Վրաստանում աղքատության մակարդակը հաջողվեց կտրուկ նվազեցնել, և այն հիմա շատ ավելի ցածր է, քան Հայաստանում, այն կտրուկ նվազեցվեց շնորհիվ սոցիալական քաղաքականության մեջ տեղաշարժերի ռեսուրսների ավելի արդյունավետ տնօրինման, այլ ոչ թե ծավալուն ներդրումների։ Արտագաղթի տեմպերով ևս Հայաստանի ցուցանիշն ավելի բարձր է, քան Վրաստանում։ Վրացին իր ապագան տեսնում է Վրաստանում, իսկ հայը մինչև այս պահը հակված է եղել արտագաղթել։ Ստեղծված այս նոր իրավիճակում կարելի է դրական արդյունքներ ակնկալել։

Եվ երրորդ առանցաքային ոլորտը, որը հիմնովին փոփոխությունների կարիք ունի, կրթական համակարգն է, որը վերջին տասնամյակում և դեռ ավելի երկար ժամանակահատվածում անընդհատ քայքայվել է, ինչը իրականացվող քաղաքականության հետևանք է։ Այսպես, եթե վերջին տասնամյակի ընթացքում մեր բյուջեի ծախսերն աճել են մոտ 1.7 անգամ, ապա պետական ծառայությանն ուղղվող ծախսերն աճել են մոտ 2.5 անգամ, ոստիկանության և հասարակական կարգի ու ներքին անվտանգության ծախսերը՝ 2 անգամ, իսկ կրթության ծախսերը՝ ընդամենը 1.3-1.4 անգամ, ասինքն՝ իրական արժեքով կրճատվել են։

Բազմաթիվ հարցեր կան, որոնց ուղղությամբ աշխատանքները պետք է հենց այսօրվանից սկսել։ Մեր առկա ռեսուրսներով կարող ենք արդյունավետ լուծումներ գտնել, պետք է եղածն արդյունավետ օգտագործենք։

- Մեր երկրում ամենակարևոր տեղաշարժը ո՞րը պետք է լինի։

Իշխանությունները դեմքով պետք է շրջվեն դեպի ժողովուրդը։ Մինչև հիմա ժողովուրդը եղել իշխանությունների համար միայն վերարտադրվելու միջոց։ Այս իշխանությունները պետք է հաշվի նստեն ձևավորված ներուժի հետ, նկատեն այն երիտասարդներին, որոնք ինքնադրսևորման հատուկ մոտեցումներով հանդես եկան, պետք է նրանց ոգևորեն ու գործի դնեն։ Պետք է օգտագործել հասարակության ներուժը, ձևավորված եռանդն ու լիցքը։ Բազմաթիվ խնդիրներ կարելի է դնել հասարակական նախաձեռնությունների ու կազմակերպությունների վրա` մաքուր Հայաստանից մինչ կրթության հասանելիություն: Ավելին, այս ներուժը կարող է և պետք է օգտագործվի կառավարման համակարգում:

- Բիզնեսի և քաղաքականության սերտաճումը մեր երկրի տնտեսական խնդիրների գլխավոր պատճառներից մեկն է։ Նոր կազմավորվող կառավարությունը ինչպե՞ս կարող է այս հարցն արդյունավետ լուծել։

Փոփոխություններն առաջին հերթին պետք է լինեն ոչ թե տնտեսական քաղաքականության մասով, այլ պետք է վերաբերմունք փոխենք, փոխենք քաղաքականության իրականացման եղանակները։ Պետք է հետևենք սահմանադրական պահանջներին, որը հստակ ասում է, թե որտեղ է բիզնեսը, որտեղ իշխանությունը։ Եթե հետևենք Սահմանադրությանը, արդեն իսկ փոփոխություններ կլինեն։

Ես ունեմ որոշակի պատկերացումներ այդ հարցի լուծման վերաբերյալ։ Մեր արդեն նախկին իշխանությունները հնարավորություն էին տալիս, անգամ շատ դեպքերոմ պարտադրում, որ քիչ, թե շատ բարձր քաղաքական պաշտոն ունեցողը բիզնեսով զբաղվի։ Այսինքն՝ նախևառաջ պետք է այս վերաբերմունքը փոխել ու ավելի խիստ նայել այդ հարցին, դիտարկել այդ համատեղումը իբրև օրինազանցություն` դրա բոլոր հետևանքներով: Առաջին քայլը՝ հրաժարվենք նրանց` պետական ապարատում ծառայություններից։

- Ինչպե՞ս։

Թող քաղաքական գործիչ/պետական պաշտոնյա-բիզնեսմեն անձը ընտրություն անի՝ կա´մ քաղաքականության մեջ է մնում, կա´մ բիզնեսի։ Իհարկե, դա ներկայիս խորհրդարանում շատ դժվար է լինելու։ Կարևորը՝ խորհրդարանում եղած իշխող հատվածը գնա ինքնամաքրման, գիտակցի, որ սա զարգացման լուրջ խոչընդոտ է: Այստեղ մեծ անելիքներ ունի հասարակությունը, հասարակական նախաձեռնությունները: Բայց, իհարկե, սա երկար ու բարդ գործընթաց է։ Մեր երկրում տարիներ շարունակ խրախուսվել է փողի և իշխանության սերտաճումը, իշխանության առաջնային նպատակը խոշոր բիզնեսների սպասարկումն էր և զարգացման խրախուսումը, իսկ փոքր ու միջինը մնացել են ստվերում։ Իշխանությունը պետք է մտածի բոլորի մասին, բայց ուշադրության կենտրոնում պետք է լինի փոքրը, թույլը, անպաշտպանը։

- Ասացիք, որ նոր կառավարության գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի տնտեսության բնականոն գործընթացի ապահովումը։ Ենթադրում եմ՝ այս ոլորտում ցնցումներ ու կտրուկ շրջադարձեր մեզ պետք չեն։ Տնտեսական կյանքում գլոբալ փոփոխությունների համար, ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ է հարկավոր։

Գլոբալ փոփոխությունների համար իհարկե երկար ժամանակ է պետք։ Հիմա մենք ստացել ենք տնտեսությունը զարգացնելու հնարավորություն։ Բայց շոշափելի փոփոխությունների համար տարիներ են անհրաժեշտ։ Ի վերջո չմոռանանք, որ մեր միջավայրում վաղուց ի վեր տնտեսական քաղաքանությունը վերածվել էր առանձին միջոցառումների: Պետք է հստակ առանձնացել կարճատև ծրագրերը, միջնաժամկետ ու հեռանկարային ծրագրերը։ Բայց միայն ծրագրեր գրելը քիչ է։ Իշխանությունները պետք է ազնիվ լինեն ժողովրդի հետ և ամենակարևորը` հաշվետու։ Նախորդ իշխանությունները հանդես եկան բազմաթիվ լավ ծրագրերով, բայց որևէ մեկը դրանց չիրագործման համար պատասխան չտվեց, ներողություն անգամ չխնդրեց։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հետք»-ում: