Եմենի ափերի մոտ` թուրքական նավում, պայթյուն է որոտացել
«Ինջե Ինեբոլու» անունը կրող թուրքական նավում, որը ռուսական ցորեն է տեղափոխելիս եղել, պայթյուն է տեղի ունեցել Եմենի ափերի մոտ, այս մասին գրում է թուրքական DHA գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ փորձագետները չեն բացառել հրթիռային հարվածի հավանականությունը։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով նավը լուրջ ավերածությունների է ենթարկվել։ Նավը Սաուդյան Արաբիային պատկանած մի քանի նավի օգնությամբ քաշվել է դեպի Ժիզան նավամատույց։
Նավը տեղափոխելիս է եղել 50 000 տոննա ցորեն։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

















































