Միջուկային գործարքը Իրանին թույլ է տվել երկրի պաշտպանական բյուջեն ավելացնել 40 տոկոսով․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Իրանի միջուկային համաձայնագիրը Թեհրանին թույլ է տվել երկրի պաշտպանական բյուջեն ավելացնել ավելի քան 40 տոկոսով։ Համապատասխան գրառումը նա կատարել է իր թվիթերյան էջում։
«Իրանի պաշտպանական բյուջեն ավելացել էր ավելի քան 40 տոկոսով այն ժամանակից ի վեր, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի բանակցած միջուկային գործարքը կնքվեց․․․պարզապես հերթական վկայությունը այն բանի, որ այդ ամենը մեծ սուտ է եղել։ Սակայն այժմ այլեւս ոչ»։
Թրամփը նաեւ շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի իշխանություններին եւ ողջունել է Փհունգերի միջուկային պոլիգոնը փակելու որոշումը։
«Հյուսիսային Կորեան հայտարարել է այն մասին, որ այս ամիս՝ հունիսի 12-ի գագաթաժողովի նախօրեին կչեզոքացնի միջուկային պոլիգոնը։ Շնորհակալություն, շատ իմաստուն եւ ազնիվ ժեստ»,-գրել է նա։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Փհունգերի պոլիգոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 23-ից 25-ը ընկած ժամանակահատվածում՝ շեշտելով, որ հստակ օրը կախված կլինի եղանակային պայմաններից։


















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում