Էրդողանը կհանդիպի Թերեզա Մեյի եւ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Մեծ Բրիտանիա: Թուրքիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական հայտարարության համաձայն՝ Էրդողանը մտադիր է հանդիպել վարչապետ Թերեզա Մեյի եւ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այցը կկայանա հունիսի 24-ին նախատեսված վաղաժամ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախապատրաստման արշավի ֆոնին: Դրան մասնակցում է եւ նախագահ Էրդողանը, եւ նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Գրասենյակում հայտնել են, որ նախագահը մտադիր է անդրադառնալ առեւտրի, մշակույթի, անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերին, նաեւ քննարկել Սիրիայում, Իրաքում եւ Կիպրոսում առկա իրավիճակը եւ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները:

















































