Հայաստանով կզբաղվեն երիտասարդները
Նիկոլ Փաշինյանի նշանակումները հուշում են, որ ամենայն հավանականությամբ, կառավարությունում ամենատարեցը կլինի հենց ինքը՝ 43-ամա Փաշինյանը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը 39 տարեկան են, Սփյուռքի նախարարությունը վստահված է 28-ամյա մի երիտասարդի, իսկ փոխվարչապետերից մեկը 29 տարեկան է, վարչապետի աշխատակազմի ղեկավարը եւս 30 տարեկան չկա:
32 տարեկան Սուրեն Պապիկյանը տարածքային կառավարման նախարարն է եւ այսպես շարունակ:
Տպավորություն է, որ ինչ որ մեկը փորձարարություն է իրականացնում մեր երկրում կամ ֆիլմ են նկարում՝ Պատանիների եւ երիտասարդների աշխարհը վերնագրով:
Top-News.am

















































