ԿԸՀ-ն որոշեց ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ փետրվարի 25-ի նիստում վիճակահանությամբ որոշեց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնացկող 9 ուժերի (4 դաշինք եւ 5 կուսակցություն) հերթական համարները:
Նախ վիճակահանությամբ որոշվեց, թե ինչ հերթականությամբ են կուսակցությունների եւ դաշինքների լիազոր ներկայացուցիչները մոտենալու եւ քաշելու իրենց կուսակցությանը համարը: Այնուհետեւ տեղի ունեցավ բուն վիճակահանությունը:
Վիճակահանությունից հետո ԿԸՀ-ն միաձայն որոշում կայացրեց ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերին տրամադրել հետեւյալ հերթական համարները.
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 2
«Ելք» դաշինք – 1
«Ծառուկյան» դաշինք – 4
«Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5
Հայ հեղափոխական կուսակցություն – 9
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 7
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 6
«Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - թիվ 8

















































