Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Հայաստանում տեղի ունեցածը «Մայդան» չէր. Ս. Մարկեդոնով

Ռուս քաղաքագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովի խոսքով՝ հետխորհրդային երկրներում բոլոր մասսայական բողոքները համարվում են «Մայդանի կլոն», նմանեցնում են ուկրաինական իրադարձությունների հետ: Լրագրողների հետ զրույցում, խոսելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների մասին, նա նշեց, որ այդ դիտարկումների հետ համաձայն չէ:

«Ես դրա հետ համաձայն չեմ Հայաստանի դեպքում, որովհետև Հայաստանը շատ լավ եմ ճանաչում, գիտեմ, որ այն ունի պայքարներով լի պատմություն»,- ասաց նա՝ հիշատակելով, որ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը հենց հիմնվել է պայքարի գնով՝ Արցախյան շարժման արդյունքում:

Նա նաև մատնանշեց, որ Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ են եղել: Նման իրավիճակներ չեն ստեղծվել միայն Ռոբերտ Քոչարյանի և վերջին խորհրդարանական ընտրություններից հետո:

«Պետք է հասկանալ, որ քիչ չէին ներքին խնդիրները, որ նման բողոք բարձրանար: Դրա հիմնական պատճառը և՛ սոցիալական վիճակից դժգոհություններն են, և՛ դժգոհությունն է տնտեսական վիճակից, և´ դժգոհությունն է մենաշնորհից,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ երբեք չի համարել, որ Հայաստանում կար դիկտատուրա, և Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ իր ձեռքն էր վերցնում՝ չնայած, որ քաղաքական մենաշնորհն այդ կուսակցության ձեռքում էր: «Մեկ այլ բողոքի պատճառ էր նաև այն, որ Սերժ Սարգսյանն իր խոստումը չկատարեց՝ չհեռացավ քաղաքականությունից»:

Սերգեյ Մարկեդոնովի ձևակերպմամբ՝ Հայաստանում մեծ բողոքի ալիքի ժամանակ չեն եղել աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մասին լոզունգներ: «Դեռ հակառակը՝ ընդդիմադիր առաջնորդ Փաշինյանն ասաց, որ պրոռուսական վեկտորը կմնա. կան նյուանսներ, կան խնդիրներ, որոնք ծագել են նաև Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի շրջանում: Այդ խնդիրները մշտապես ծագում են, դրանցից վախենալ պետք չէ, բայց կապերը խզել էլ պետք չէ: Ի վերջո, դաշնակցային հարաբերությունները սիրո մասին չեն, այլ՝ շահերի: Դրանք կարող են համընկնել, կարող են հակասել, բայց պետք է կարողանալ այդ ամենը հաշվի առնել և աշխատել դրանց որակի վրա»,- ասաց ռուս քաղաքագետը՝ նկատելով, որ եթե նման մոտեցումը պահպանվի, ապա շատ լավ կլինի և´ Հայաստանի, և´ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար:

Ռուս քաղաքագետը, խոսելով Հայաստանում թափ առած բողոքի ակցիաների վերջնարդյունքի մասին, նշեց, որ չի կարծում, որ իշխանափոխություն է եղել: Նա նկատեց, որ տեղի ունեցողը ոչ միայն փողոցային ակտիվություն է, այլ նաև՝ «կաբինետային»:

«Տեսանք, թե ինչպես տարբեր խմբակցություններ, որոնք մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի երկրպագուները չէին, նրա հետ բանակցությունների մեջ մտան, փոխեցին իրենց դիրքորոշումները: Հասկանալի է, որ նոր իշխանությունը չի կարող Մարսից բերել բոլոր կառավարողներին: Պետք է կառավարել մարզեր, գերատեսչություններ՝ ռազմական, անվտանգության»,- ասաց նա, ուշադրություն հրավիրելով նաև այն հանգամանքի վրա, որ նոր իշխանությունները ևս կունենան իշխանությունը մենաշնորհելու գայթակղություններ: «Լավ կլինի, որ նրանք կարողանան այդ գայթակղությունները հաղթահարել»:

tert.am