Մեծ Բրիտանիայի թագուհին ծաղկեփնջով հանդիպման է գնացել նորածին թագաժառանգի հետ (լուսանկարներ)
Երեկ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ծանոթացել է իր վեցերորդ ծոռի՝ արքայազն Լուիի հետ:
Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամի ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի երրորդ երեխան լույս աշխարհ է եկել ապրիլի 23-ին: Նրան անվանել են Լուի Արթուր Չարլզ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 92-ամյա Էլիզաբեթ թագուհին ապրիլի սկզբից բնակվում է Վինձորի ամրոցում: Նա Քենսինգտոնյան պալատ է ժամանել ուղղաթիռով՝ 40 րոպե տևողությամբ թռիչքից հետո: Այնուհետև Range Rover մակնիշի ավտոմեքենա նստելով՝ հասել է պալատի մուտքի մոտ:
Աղբյուրը մանրամասնում է, որ թագուհին իր հետ դաշտային ծաղիկների փունջ է բերել, որը, ենթադրաբար, նվիրել է Քեյթ Միդլթոնին:
Նշվում է, որ Էլիզաբեթը մոտ մեկուկես ժամ է անցկացրել Քենսինգտոնյան պալատում:
Ավանդույթի համաձայն՝ թագուհին առաջինն է իմանում ընտանիքի նոր անդամի ծննդի մասին:
Հիշեցնենք, որ արքայազն Լուի Արթուր Չարլզը բրիտանական գահի ժառանգորդների շարքում 5-րդն է՝ պապից, հորից, ավագ եղբորից ու քրոջից հետո:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից