Պելեի որդին հանձնվել է Բրազիլիայի ոստիկանությանը և կտեղափոխվի բանտ
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի որդին՝ Էդսոն Շոլբի Նասիմենտուն, որն առավել հայտնի է Էդինյո անունով, ոստիկանություն է ներկայացել՝ 13-ամյա ազատազրկման պատիժը կրելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
2014 թվականին բրազիլական դատարանը Պելեի որդուն դատապարտել է 33 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի վաճառքից ստացված գումարի յուրացման համար։ Սակայն Էդինյոն մնացել է ազատության մեջ, մինչ նրա բողոքը քննվել է վերաքննիչ դատարանում։
Հինգաշբթի դատարանը վերջնականապես հաստատել է դատավճիռը, սակայն մեղմել է վճիռը՝ այն դարձնելով 12 տարի 10 ամիս։
Ուրբաթ երեկոյան 46-ամյա Էդինյոն ներկայացել է Սանտոս քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկը։ «Սա մեծ հիասթափություն է, քանի որ ինձ մեղադրում են փողերի յուրացման համար, որը ես չեմ արել»,- ասել է Պելեի որդին։
Հետաքննությունը սկսվել էր դեռ 2005 թվականին։ Էդինյոյին մեղադրանք էր առաջադրվել հայտնի թմրավաճառների հետ կապ ունենալու և թմրանյութերի վաճառքին մասնակցության համար։ Նա հերքում է մեղադրանքները և հայտարարում, որ թեև օգտագործել է թմրանյութեր, սակայն չի մասնակցել դրանց վաճառքին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև