Ընդամենը մեկ ու կես տարվա աշխատանք
Երբ շատերը կանխատեսում էին, որ Հայաստանում սոցիալական վիճակը կվատանա, Կարեն Կարապետյանն իր թիմով ոչ միայն թույլ չտվեց, որ այն վատթարանա, այլ նաեւ ապահովեց տնտեսական անակնկալ աճ:
Իհարկե, որոշ ժամանակ էր պահանջվում, որ արդյունքները տեսանելի լինեն ժողովրդի համար, բայց եղավ այն, ինչ եղավ: Եւ այս ամենը նախորդ տարիների վարած քաղաքականության հետեւանքն էր: Այն քաղաքականության, որի արդյունքում տնտեսական աճ, որպես այդպիսին չճէր լինում, իսկ կենսամակարդակի անկում՝ լինում էր:
Ի դեպ, տնտեսական աճը հնարավոր դարձավ հիմնականում ծառայության եւ արդյունաբերության աճի հաշվին: Արդյունաբերության աճի` 12.6%-ի մեջ մեծ տեսակարար կշիռը մշակող արդյունաբերությունն է, որի աճը եղել է 15.7%, մշակող արդյունաբերությունն ապահովել է 9.7%:
Կարեն Կարապետյանի թիմը կարողացավ ընդամենը մեկ տարում տնտեսական ակտիվության ցուցանիշը հասցնել 06.2 տոկոսի: Աճ արձանմագրվեց արտահանման ոլորտում, այն էլ բավական զգալի: Սա հաստատ չէր լինի, եթե չառողջացվեր մաքսային եւ հարկային ոլորտը:
Ընդամենը մի քանի փաստ, որը վկայում է կարճ ժամանակում ահռելի աշխատանքի մասին: Այն աշխատանքի, որ չնայած ոչ բարենպաստ մթնոլորտում իրականացվեց կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
Լիներ առողջ հասարակություն, ապա Կարապետյանից կարելի էր անգամ շնորհակալություն հայտնել, բայց մեզ մոտ իրավիճակն այլ է եւ մենք պարզապես պատմության համար արձանագրում ենք, թե ինչ աշխատանք էր իրականացվել հեղափոխական ցնցումներից առաջ:
Վարդան Միրզոյան


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում