Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո զբաղվելու է մարտի մեկի գործով
Ես կարծում եմ որ Մարտի 1-ի գործի բացահայտումը կարեւորագույն խնդիրներից է, եւ մեր պատմության այդ էջը պետք է ամբողջական բացահայտվի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որին «Ելք» խմբակցությունն արդեն իր նիստում առաջադրել է վարչապետի թեկնածու:
«Այսօրվա իմ կարգավիճակից ելնելով չեմ կարող այլ հայտարարություններ անել, բայց իմ տեսակետները գիտեք»,-ընդգծեց Փաշինյանը:

















































