Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերության տնօրենների խորհրդում առաջին անգամ կին է ընդգրկվել
Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերություն Аравии Saudi Aramco-ի տնօրենների խորհրդում առաջին անգամ կին է ընդգրկվել, հայտնում է Reuters-ը:
Խորհրդում տեղ է գրավել ամերիկյան խոշոր նավթային եւ նավթաքիմիական ընկերություն Sunoco-ի նախկին գլխավոր տնօրեն եւ նախագահ Լինն Էլսենհանսը:
Ինչպես նշում է Forbes-ը, Էլսենհանսը խոշոր նավթային ընկերության առաջին կին ղեկավարն է: Նա 2011 թվականին մոլորակի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում զբաղեցրել է 46-րդ հորիզոնականը:
2010 թվականին Էլսենհանսը Financial Times-ի բիզնեսում ամենահաջողակ կանանց վարկանիշում զբաղեցրել է 36-րդ տեղը:
Սաուդյան Արաբիայում իշխանության եկած գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը հայտարարել է երկրում բարեփոխումների քաղաքականության մասին, մասնավորապես՝ կանանց իրավունքների ընդլայնման ոլորտում: 2018 թվականի մարտին նա հայտարարել էր, որ սաուդցի կանայք կարող են ինքնուրույն որոշել՝ կրեն ավանդական հագուստը, թե ոչ, որի որոշ հատվածներ ամբողջությամբ փակում են մարմինն ու դեմքը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում