Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն և այլոց

Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն և այլոց:

Ուշքի՛ եկեք:

Իրավական առումով.

Հասկանում եք թե ոչ՝ չգիտեմ, բայց սա ձեր խաղը չէ ու դուք պատկերացում էլ չունեք հետևանքների մասին: Նախ, մի պարզ ու հասարակ իրողություն. գործող Սահմանադրությունը, որին թերևս բոլորն են ապավինում կամ այդպես հայտարարում, որի շրջանակներում գործելու կոչ են անում բոլոր արտաքին ուժերը, իր բազմաթիվ թերություններով հանդերձ (ես միշտ պնդում էի, որ այս Սահմանադրությունը չարիք է դառնալու հայ ժողովրդի գլխին, որովհետև այն գրվել է պատվերով), որոշակի պայմաններ է թելադրում, որոնք անտեսել չի կարելի: Դա Ազգային ժողովի ձևավորման ու նրա գործառույթների մասին բաժինն է: Ըստ կետերի ու բովանդակության դրանց չեմ անդրադառնա, ինքներդ ձեզ նեղություն տվեք դրանք կարդալու:

Նիկո՛լ, դու շատ լավ հասկանում ես, որ ըստ այդ Սահմանադրության, առանց Հանրապետական կուսակցության, դու վարչապետ չես կարող դառնալ: Անկախ այն հանգամանքից, թե մյուս խմբակցությունները ինչպես են քվեարկելու, դու պարտավոր ես ձայներ մուրալ «Հանրապետական խմբակցությունից» (թեկուզև մի քանիսը), վարչապետ դառնալու համար: Ուստի, ուզես թե չուզես, դու լինելու ես Հանրապետականի վարչապետը: Մի՛ քողարկվիր ժողովրդի մի ստվար հատվածի հաղթանակով:

Ցուցարարները հաղթել են այլ խնդրում, և այդ խնդիրը լուծելու փոխարեն, որի հնարավորությունն այսօր 100 %-ով ունես, դու առաջադրում ես շատ նեղ անձնական խնդիր, որի լուծման պարագայում մյուս խնդիրների լուծումն այլևս չի լինի քո հնարավորությունների սահմաններում: Դու շատ լավ հասկանում ես, որ եթե խորհրդարանը նույնիսկ միասնաբար քեզ հռչակի վարչապետ, այդ դեպքում գործող Սահմանադրությամբ ու Ընտրական օրենսգրքով ինչպե՞ս ես ապահովելու խորհրդարանում իշխանություն – ընդդիմություն տարանջատումը: Երբ բոլորդ միասին իշխանություն եք, ո՞ր ուժը կամ խմբակցությունն է լինելու ընդդիմությունը, որը պարտադիր է, և որի իրավունքների համար, ըստ ձեր հայտարարությունների, դուք պայքարել ու պայքարում եք: Կայուն մեծամասնությունը ՀՀԿ-ն է: Միայն Հանրապետական-Ելք խմբակցությունների կոալիցիայով է, որ կարող է ձևավորվել իշխանական թևը, եթե, իհարկե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն համաձայնվեն դառնալ ընդդիմություն: Այլ կոնֆիգուրացիա չկա: Այսինքն՝ դու, ուզես, թե չուզես, պետք է լինես Հանրապետականի հետ միասին (նույնն է, թե հանրապետական): Բարի եղիր այդ դեպքում այս ամենը բացատրել քո համախոհներին:

Լավ, նույնիսկ եթե դառնաս վարչապետ, կայուն մեծամասնությունն ինչո՞ւ պետք է քո ծրագրի իրականացման պատասխանատվությունը վերցնի իր ուսերին: Հետո, ընդունենք, դարձար վարչապետ, ծրագրիդ պատասխանատվությունն իրենց ուսերին վերցրեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԵԼՔ-ը՝ բոլորը համատեղ (դարձյալ անհայտ է մնում ընդդիմության հարցը), գիտե՞ս արդյոք որոնք են քո առաջին քայլերը: Ասեմ քեզ. դու անհապաղ և առանց նախապայմանների, պետք է ազատ արձակես Սասնա Ծռերին, ազատ արձակես Սամվել Բաբայանին, Անդրեաս Ղուկասյանին, և այլն, և այլն, և այլն: Եթե դու դրանք չանես, քո մինչև այժմ ասածների և իրական քայլերի հակասությունը միանգամից ի դերև կելնի: Դու պատկերացնո՞ւմ ես, թե դրանից հետո ինչ է լինելու Հայաստանում, ինչ ալիք է գնալու դեպի Արցախ և ինչ է լինելու ընդհանրապես... Չէ, Նիկոլ, այս հեղափոխությունն անձի առումով դու՛ չես հաղթել, այս հեղափոխությունը հաղթել են նրանք, ովքեր այսօր չեն երևում, բայց վաղը կերևան, նրանք քեզ օգնել են, նրանք քեզ օժանդակել են, հանրությանն անտեսանելի գործերը նրանք են արել, ու դու չես կարող հաշվի չառնել նրանց կարծիքը, կամքը, նրանք քեզ կթելադրեն այն, ինչը դու այսօր հավանաբար չես գիտակցում:

Եվս մեկ անգամ՝ մի՛ մսխիր ժողովրդի հաղթանակը: Առաջադրի օրակարգ, որն առանց խաբեությունների, կբերի անհրաժեշտ, պետության ու ժողովրդի շահերից բխող արդյունքի, որի պարագայում կորուստներ չենք ունենա:

Հնարավոր սցենարների առումով.

Նիկոլ, գրում եմ ամենավատ սցենարը: Եթե այս սցենարի համար լուծում ունես, ապա մնացածը գրպանումդ է, քա՛յլ արա՝ դարձի՛ր վարչապետ:

Դու վարչապետ ես: Պարզ է, կարճ ժամանակում ոչինչ փոխել չես կարող, իսկ եթե քո նպատակը առնետավազքով արագ ընտրությունների գնալն է նույն մեխանիզմներով, ինչ մինչև հիմա, ապա նախկիններն ավելի լավն են, քան դու: Այլապես այսօր նայելով նրանց, ովքեր շողոքորթում ու քծնում են քեզ, ովքեր ոչ վաղ անցյալում նույնը անում էին նախորդների նկատմամբ, և եթե դա քեզ համար ընդունելի է, վա՛յ քեզ, քանզի այդ պարագայում, մանկիկի շուրթերով ասած, Նիկոլը մերկ է: Վարչապետ Նիկոլը շատ արագ ոչինչ անել չի կարող, եթե նույնիսկ գնա խորհրդարանի լուծարմանը՝ վարչական ռեսուրսներ արդեն իսկ ունենալով ու փորձելով հասնել իր նպատակին: Այդ դեպքում քաոսը Հայաստանում անխուսափելի է, Արցախում՝ նույնպես (նորից չբացատրեմ ինչ պատճառներով, որոնց անդրադարձել եմ իմ նախկին հրապարակումներում):

Ո՞վ է այն երաշխավորը, որ այդ ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք ուշի-ուշով հետևում են այս գործընթացներին, չեն նախաձեռնի այն, ինչ 20-րդ դարի սկզբին, ուղիղ հարյուր տարի առաջ, ու մենք չենք ունենա մի նոր ստորացուցիչ Ալեքսանդրապոլի պայմանագիր՝ էլ ավելի վատ պայմաններով, ու չենք վազի ուրիշներից թղթյա շերեփով մեր խնդիրների լուծումը մուրալու ճանապարհով: Ո՞ւր է այն երաշխիքը, որ քաղաքական ուժերը, որոնք այսօր պատրաստ են միաձայն քեզ քվեարկելու, վաղը այդ բոլոր կորուստների մեջ չեն մեղադրի քեզ ու ժողովրդին, որի դեպքում, կարծում եմ, քեզ համար արդեն պարզ է քո հետագա ճակատագիրը: Դրանից հետո այդ քաղաքական ուժերին ոչինչ չի խանգարի դարձյալ իշխանության գալ, բայց արդեն առանց Արցախի և Արցախյան հիմնախնդրի: Ո՞ւր է այն երաշխիքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան, որպես իրենց հավատարմություն մեր այսօրվա բարեկամներին, նրանց հետ դաշն չեն կնքի ու չեն պատժի դեպի ուրիշ տեղ գնացող Հայաստանին:

Չէ՛, Նիկոլ, գույները չեմ սևացնում: Շատ ավելի դաժան պատկերներով կարող եմ նկարագրել, բայց, թերևս, այսքանով բավարարվեմ:

Բարոյական առումով.

Մեր բոլոր չլուծված խնդիրների, մեղմ ասած, հիմնական մեղավորը իշխանություններն են, դրանում որևէ կասկած չկա: Եվ այն, որ իշխանություններն իրավիճակին չէին տիրապետում, դու լավագույնս ապացուցեցիր: Դու հասար ամենակարևոր խնդրի լուծմանը, և դեռ հնարավորություն ունես օրակարգ ձևավորելու և այդ օրակարգով մոտակա 2-3 ամսվա ընթացքում լուծելու շատ կարևոր հարցեր, որոնք կապահովեն թե՛ օրինականությունը երկրում, թե՛ լեգիտիմ իշխանություններ ձևավորելու հնարավորությունը: Մայիսի 1-ից հետո, անկախ արդյունքից, դու դրա հնարավորությունը կկորցնես: Եվս մեկ անգամ՝ Նիկոլ, մի՛ մսխիր ժողովրդի հաղթանակի արդյունքները:

Հ.Գ.Այսօր եթե ես սխալվում եմ, երկիրը դրանից ոչինչ չի կորցնի, բայց եթե դու ես սխալվում, կկորցնենք գրեթե ամեն ինչ: Դեռ ժամանակ կա իրավիճակը սթափ գնահատելու և ճիշտ քայլեր կատարելու: Լրջորեն մտածիր այս ամենի մասին:

29 ապրիլի, 2018 թ.

Հարգանքով՝ Գառնիկ