Վրաստանը Հայաստանին միջանցք կտրամադրի դեպի Ռուսաստան
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ընթացքում, պայմանավորվածություն է ձեռք բերել Վերին Լարսին՝ ներկայումս Հայաստանը Ռուսաստանի հետ միացնող միակ ցամաքային ճանապարհին այլընտրանք ունենալու վերաբերյալ։
«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Վերին Լարսին այլընտրանք կունենանք»,– ասել է Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ կողմերի միջեւ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգետիկ միջանցքի վերաբերյալ։
Ամփոփելով այցի արդյունքները՝ Կարեն Կարապետյանը այն արդյունավետ է գնահատել, հաղորդելով, որ հայկական պատվիրակությունը իրականացրել է ամբողջ ծրագիրը. կողմերը համաձայնության են եկել բոլոր քննարկվող հարցերի շուրջ։
Ավելի վաղ, այլընտրանքային ճանապարհի բացումը՝ Հարավային Օսեթիայի կամ Աբխազիայի միջով, դարձել էր ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի՝ Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի բանակցությսւնների թեման՝ Պրագայում, փետրվարի 7-ի հանդիպման ժամանակ։ Բանակցությունների արդյունքում կողմերը հայտարարել էին, որ նրանք համաձայնության են եկել կյանքի կոչել 2011 թվականին երկու երկրների միջեւ ստորագրված «Առեւտրային միջանցքների մասին» Համաձայնագիրը։


















































Լարսում կուտակումներ են․ հայ վարորդներին թույլ չեն տալիս անցնել սահմանը (տեսանյութ)
Առաջադեմ վարչապետն այսպիսին չի լինում
Լարսի ռուսական կողմում մոտ 168 բեռնատար և 81 մարդատար մեքենաներ են կուտակվել
Կարեն կարապետյանը զբաղվում է աղբահանությամբ (Տեսանյութ)
Կարեն Կարապետյանը ճշտում է, թե ովքեր են անապահովները
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից