Շառլ Ազնավուրն այլևս հոսպիտալացման կարիք չունի
Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը, որը նախօրեին հոսպիտալացվել էր Սանկտ Պետերբուրգ քաղաքի հիվանդանոցներից մեկը, բարեհաջող վերադարձել է Ֆրանսիա, հայտնում է gazeta.ru-ն:
«Պարոն Ազնավուրի ինքնազգացողությունը կարգավորվել է: Նրա մեջքը բռնվել էր, բայց հիմա նա իրեն նորմալ է զգում»,-պատմել են արտիստի ներկայացուցիչները:
Նրանք հավելել են, որ Փարիզում Ազնավուրին հոսպիտալացնելու կարիք չի առաջացել:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգից առաջ արված փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել էր, դրա համար միջոցառումը ստիպված չեղարկվել է: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր:
Հայտնի է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում