Ռուսաստանի հանդեպ «մեղմ քաղաքականության» տարիներն անցյալում են
Ռուսաստանի հանդեպ «մեղմ քաղաքականության» տարիներն անցյալում են, նման հայտարարություն է արել ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն: Գերմանական «Դոյչե վելլեն» տեղեկացնում է, որ պետքարտուղարն այսօր նման բովանդակությամբ ելույթ կունենա:
Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ գործողությունները եւ Թրամփի վարչակազմը դրանք դիտարկում է, որպես ԱՄՆ-ին ուղղված սպառնալիք:
Պոմպեոն համոզված է, որ պետք է թողնել երկխոսությամբ խնդիրը լուծելու տարբերակ: Դիվանագիտական շփումները, ըստ Պոմպեոյի, պետք է շարունակվեն:
Top-News.am

















































