Չինաստանը ծրագրում է անցնել 5G ցանցին
Չինաստանը մտադիր է 2018 թվականի վերջին սկսել հինգերորդ սերնդի կապի՝ 5G-ի կոմերցիոն օգտագործման ներդրումը, իսկ 2019-ին երկրում ապահովել դրա լիարժեք աշխատանքը, հայտնում է China Daily-ն:
Չինաստանի արդյունաբերության եւ տեղեկատվության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ցյաո Յուեշանյայի խոսքով՝ բջջային կապի չինական օպերատորներ China Mobile-ը, China Unicom-ը եւ China Telecom-ը կսկսեն 5G-ի կոմերցիոն թողարկումը, ներառյալ բազային կայանը եւ տերմինալները սարքավորելը: «2019 եւ 2020 թվականներին արտադրողները կթողարկեն միջին- եւ ցածրհաճախականության դիապազոնի ցանցը, իսկ 2022-ին կթեստավորեն բարձրհաճախականության գծերը»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը:
Չինաստանում 5G ցանցի վաճառքի մասին առաջին անգամ 2018 թվականին հայտարարել էր չինական Huawei կորպորացիան: Այս տարվա փետրվարին ընկերությունը ներկայացրել էր աշխարհում առաջին կոմերցիոն հաճախորդների 5G CPE տերմինալը, որը հետեւում է աշխարհում ընդունված 5G ստանդարտին: Huawei-ից հետո Չինաստանի հեռահաղորդակցության հսկա ZTE-ն ապրիլին հայտարարել էր հինգերորդ սերնդի ցանցում առաջին հաջող զանգի մասին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում