Economist Intelligence Unit. Հայաստանը դարձել է «ավտորիտար» երկիր
Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit - EIU) հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության Ինդեքս-2016» զեկույցը, ըստ որի Հայաստանը, հետընթաց ապրելով, դասվել է ավտորիտար երկրների շարքում։ Հայաստանի ժողովրդավարական ցուցանիշը հայտնվել է Նիգերիայի, Մավրիտանիայի, Քուվեյթի և Կոտ դ’Իվուարի կողքին։
«Ժողովրդավարության ինդեքսի» առկայության ընթացքում, սկսած 2006-ից, 2016թ․ Հայաստանն ամենացածր միավորն ունի՝ 3.88՝0-10 միջակայքում (0 միավորը բացարձակ ավտորիտար, 10 միավորը՝ լիարժեք ժողովրդավար)։
167 երկրների շարքում այս տարի Հայաստանը, 4 քայլ հետ գնալով 2015-ի հորիզոնականից, դասակարգվել է 120-րդ տեղում (որտեղ առաջին տեղում ամենաժողովրդավարն է)։ Դեռ 2015թ․ EIU-ն Հայաստանը դասակարգում էր որպես «հիբրիդ ռեժիմ», այսինքն՝ ժողովրդավարության և ավտորիտարության միջև գտնվող պետական համակարգ:
Հարևաններից Վրաստանը 78 -րդ հորիզոնականում է․ նրան ընդամենը մեկ հորիզոնական է պետք հաղթահարել, որ «հիբրիդ ռեժիմից» անցում կատարի «որոշ խնդիրներով ժողովրդավարության»։

















































