Մենք մեր պատմությունը չգիտենք
Հարցում էինք անցկացրել, պարզելու համար, թե մեր հայրենակիցներից քանիսն է քիչ թե շատ տիրապետում մեր երկրի, մեր ժողովրդի պատմությանը:
Հարցը շատ պարզ էր՝ երբ են թուրքերը Հայաստանից գրավել Արեւմտյան Հայաստանը: Նշվել էին մի քանի տարբերակներ, այդ թվում նաեւ «երբեք» տարբերակը:
Հարցման մասնակիցների 27 տոկոսը վստահ է, որ թուրքերն Արեւմտյան Հայաստանը գրավել են 1555թ.: 26 տոկոսը հակված են 1071թ. տարբերակին: Հարցման մասնակիցների 19 տոկոսը կարծում է, թե Արեւմտյան Հայաստանը կորցրել ենք 1915թ., իսկ 15 տոկոսը մտածում է, որ 1878թ. թուրքերը գրավել են Արեւմտյան Հայաստանը:
Միայն 13 տոկոսն է նշել «երբեք» տարբերակը, այնինչ հենց դա է ճիշտ պատասխանը: Իրականությունն այն է, որ թուրքերը կամ սելջուկները կամ օսմանցիները, ինչպես ցանկանում եք նրանց անվանեք, Արեւմտյան Հայաստանը երբեք Հայաստանից չեն գրավել: Նրանք Արեւմտյան Հայաստանը գրավել են Բյուզանդիայից:
Խորհուրդ՝ ժողովրդի կենացը խմելուց առաջ մի փոքր ծանոթացեք մեր ժողովրդի պատմությանը: Եւս մեկ խորհուրդ՝ գեղարվեստական գրքերով, բանաստեղծություններով եւ պոեմներով պատմություն չեն սովորում:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում