Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ինչո՞ւ Հայաստանի մարզային դպրոցներում գրեթե աղջիկ չկա

Հայաստանի մարզերի շատ դպրոցներում աղջիկները շատ քիչ են՝ ամբողջ դասարանում ընդամենը 1-2 աղջիկ: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում դասարաններ կան, որտեղ ընդհանրապես աղջիկներ չկան, միայն տղաներ են:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ այս անմխիթար վիճակագրությունը հայ հանրության շրջանում 2 բացասական երեւույթի հետեւանք է. նախ՝ սելեկտիվ աբորտների պատճառով երկրում ավելի քիչ է աղջիկ ծնվում, քան տղա, որի հետեւանքով 7-15 տարեկան երեխաների շրջանում տղաներն ավելի շատ են, երկրորդ՝ որոշ ծնողներ իրենց աղջիկներին թույլ չեն տալիս դպրոց հաճախել՝ չցանկանալով, որ նրանք դասարանում միակ աղջիկը լինեն:

Մասնագետը նշեց, որ նման մոտեցումը խախտում է կրթություն ստանալու երեխայի իրավունքը, ինչն, իհարկե, կանդրադառնա այդ երեխայի հետագա ամբողջ կյանքի վրա:

Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ այս երեւույթը Հայաստանում սեռերի միջեւ անհավասարության եւս մեկ ապացույց է: Հայաստանում սելեկտիվ աբորտներ են կատարում (չնայած վերջին 3 տարիներին դրանց թիվը կրճատվել է), որովհետեւ ցանկանում են ոչ թե աղջիներ, այլ տղաներ ունենալ: Ծնողներից շատերը կարծում են, որ աղջիկները չեն կարող իրենց աջակցել եւ ապագայում ապահովել, եւ որ միայն տղան կկարողանա ֆինանսական հաջողության եւ բարեկեցության հասնել: Այս կարծիքն ամրապնդվում է նաեւ այն փաստով, որ Հայաստանում կանանց միջին աշխատավարձը 36 տոկոսով ցածր է, քան տղամարդկանց աշխատավարձը: Դրա հետ մեկտեղ, որպես կանոն, կանայք ավելի հաճախ են բարձրագույն կրթություն ստանում եւ ընդհանուր առմամբ ավելի լավ են սովորում, քան տղամարդիկ: Ըստ վիճակագրության՝ Հայաստանում կանանց 57 տոկոսը բարձրագույն կրթություն ունի: Համեմատության համար՝ տղամարդկանց միայն 38-39 տոկոսն է համալսարանն ավարտում:

Հիշարժան է նաեւ, որ մարդկանց 72 տոկոսը, որոնք Հայաստանի ծերանոցներում են հայտնվել, առնվազն մեկ որդի ունի, եւ միայն 40 տոկոսը՝ առնվազն մեկ աղջիկ: Այս վիճակագրությունը վկայում է, որ տղայի առկայությունն ամնեւին էլ չի ապահովում ծնողների բարեկեցիկ ծերությունը:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում արդեն շատ բան է արվել սելեկտիվ աբորտների թիվը կրճատելու համար, եւ այդ բոլոր միջոցառումների արդյունքն արդեն նկատելի է: Սակայն Գարիկ Հայրապետյանը նշեց, որ դա դեռեւս չի նշանակում, որ այլեւս անելիք չկա. եթե մենք իսկապես ցանկանում ենք երկրում սելեկտիվ աբորտների խնդիրը լուծել, հարկավոր է սկսել մարդկանց մտածելակերպից՝ հայերը պետք է սկսեն հասկանալ, որ կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են: Նրանք գործով էլ պետք է հավասար հնարավորություններ ունենան եւ միեւնույն աշխատանքի դիմաց միանման աշխատավարձ ստանան: Եթե ծնողները հասկանան, որ իրենց երեխան, անկախ սեռից, կարող է իրենց ապագայում ապահովել եւ ինքն էլ վատ ապահովված չի լինի, ապա սելեկտիվ աբորտներ կատարելը մեծ մասամբ այլեւս իմաստ չի ունենա: