Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Հայաստանի հրդեհվող «առեւտրի կենտրոնը» ճանապարհներն են

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում իսկական ողբերգություն տեղի ունեցավ: Հրդեհը, որը տեղի ունեցավ քաղաքի առեւտրի կենտրոնում խլեց 64 մարդու կյանք: Զոհերի մեծ մասը երեխաներ են:

Ռուսաստանում մեղավորներ են փնտրում: Իհարկե՝ կգտնեն, բայց դրանով հարցը չի լուծվի, քանի որ պատճառները վերացնելու փոխարեն մեղավորներ են փնտրում, գտնում, շոու սարքում դատում եւ սպասում, թե երբ է տեղի ունենալու հաջորդ ողբերգությունը:

Հայաստանում եւս Կեմերովոյի ողբերգությունից հետո ԱԻՆ-ը ստույգայցեր կատարեց առեւտրի կենտրոններում: Ճիշտ արեցին: Նման ստուգումներ պետք է հաճախ իրականացվեն եւ ոչ ցուցադրաբար, բայց երբ ենք մենք լրջորեն խոսելու այն մասին, որ մեր երկրի՝ Հայաստանի վառվող «առեւտրի կենտրոնը» ճանապարհներն են:

Մարդկային կյանքեր խլող, մարդկանց հաշմանդամ դարձնող վթարների թիվը չի նվազում, իսկ մենք հետություն չենք անում, համապատասխան մարմինները կտրուկ քայլեր չեն ձեռնարկում:

Այսօր եւս ավտովթարը մեկ կյանք խլեց, մի քանի հոգի վիրավորվեցին: Ժամանակը ցույց տվեց, որ տեսախցիկները խնդիրը չեն լուծում: Խնդիրը համակարգային եւ լուրջ լուծումներ է պահանջում: Միայն այս տարվա հունվարին ավտովթարներից 36 հոգի է մահացել: 36 մարդ զոհվել է ավտովթարից: Մենք չենք տխրում, չենք սգում: Երեւի պետք էր, որ բոլորը մեկտեղ զոհվեին, որ մենք սթափվեինք:

Ոմանք մտածում են անպատիժ են, ոմանք լկտի են, ոմանք այնքան են գազազել, որ դիմացինին զիջելու մասին չեն էլ մտածում, ոմանք կանոններին չեն տիրապետում, ոմանք հարբում են, ասելով, թե այսպես ավելի լավ են վարում: Թվարկումը կարող ենք դեռ շարունակել, բայց որ ճանապարհներին պետք է կարգ ու կանոն հաստատել՝ փաստ է:

Ցերեկային ժամերին Երեւանը լեցուն է ավտոմեքենաներով: խոսքը տաքսիների մասին չէ: Ինչ գործ ունի աշխատանքային ժամին փողոցում: Մի՞թե պարտադիր է, որ երեխաներին ավտոմեքենաներով տուն տանենք եւ բերենք կամ ուսանողներին ավտոմեքենա հատկացնենք, որ համալսարան ոտքով չգնան, իսկ նրանք էլ քաղաքում պտույտներ գործեն:

Կոնկրետ եւ խիստ միջոցառումներ են անհրաժեշտ: Մենք ընդամենը երկու միլիոն ենք եւ մի ամսում 36 զոհը ավտոճանապարհներին իսկական ողբերգություն է: 

2017թ. հոկտեմբերին տեղեկություն տարածվեց, պաշտոնական տեղեկություն, որ վերջին տասը տարում Հայաստանում ավտովթարի հետեւանքով զոհվել է 3267 մարդ, իսկ վիրավորվել 36 հազարը:

Մենք սգում ենք Կեմերովոյի զոհերի համար: Ճիշտ ենք անում: նորմալ մարդը նման դեպքերում պետք է սգա: Աբսուրդն այն է, որ չենք նկատում մեր քթի տակ տեղի ունեցող ողբերգությունը: իրոք ժամանակն է կոնկրետ, մտածված եւ խիստ գործողությունների:

Գեղամ Նազարյան

Top-News.am