Ռուսաստանը 2016-ի ապրիլից հետո հետևություններ է արել. Զատուլին
Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ հայտարարություն են ստորագրել՝ արձանագրելով՝ ղարաբաղյան համակարտության լարվածությանը նպաստող կոչերն անթույլատրելի են և կոնֆլիկիտի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։ Այդ մասին այսօր Երևանում՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը 2016-ի ապրիլից հետո հետևություններ է արել։ «Դա է պատճառը, որ դուք շքերթի ժամանակ տեսաք նման զինատեսակներ», - հայտարարել է Զատուլինը։
Օրերս Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ իրենց ռազմավարական նպատակը «Ադրբեջանի պատմական տարածքներ Զանգեզուրն ու Երևանը վերադարձնելն է»:
Զատուլինը խորհուրդ տվեց այդ հայտարարություններին լուրջ չվերաբերվել. - «Դրանք ընտրություններից առաջ ներքին սպառման համար են»։


















































Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Ստեփանակերտին մերձակա վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218, վիրավորվել 120, անհետ կորել 21 մարդ