Հայաստանում «Իսկանդեր» համալիրների ղեկավարման սպայական հատուկ նախապատրաստում է իրականացվում
«Հայաստանի զինված ուժերի սպաները «Իսկանդեր» տեսակի հրթիռային համալիրների ղեկավարման հատուկ նախապատրաստական դասընթացներ են անցնում»,– հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Այս զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անվերադարձ վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կիրառվում է։ Բնականաբար, «Իսկանդերների» կիրառման որոշումը սերտ կապված է լինելու իրավիճակի զարգացման հետ։ Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման անհրաժեշտություն ծագի։ Դա, առաջին հերթին, զսպման զենք է»,– ասել է պաշտպանության նախարարը»։
Սարգսյանը նաեւ նշել է, որ «Իսկանդերը» այն զենքն է, որ ցանկացած «տաք գլուխ» կսառեցնի՝ նախքան որոշում կայացնելը։

















































