Թրամփ. Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների հիանալի բարեկամն է
ԱՄՆ-ին եւ Սաուդյան Արաբիային ապագայում կարող են միավորել շատ բաներ: Այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է AP-ն:
Նա բարձր է գնահատել երկու երկրների միջեւ «խորը հարաբերությունները»` նշելով Սաուդյան Արաբիայի նշանակալի ներդրումները Միացյալ Նահանգներում:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչության ֆինանսավորման հարցում «զրոյական հանդուրժողականություն» է ցուցաբերում: Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան «շատ մեծ աշխատանք է կատարում» այդ ֆինանսավորման դադարեցման համար:
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների հիանալի բարեկամն է, ինչպես նաեւ երկրի տնտեսությունում «խոշոր գնորդ» եւ «ներդրող» է: Թրամփը նշել է, որ երկրների միջեւ հարաբերությունները «լարված էին» նախագահ Բարաք Օբամայի ժամանակ, սակայն նա (Թրամփը) եւ թագաժառանգը «կարճ ժամանակում շատ լավ ընկերներ» դարձան:


















































Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը