ՀՀԿ-ի շարքերը կլքեն 16 հազար կուսակցականներ
Politik.am-ը գրում է.
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարեց, որ հեռանում է ՀՀԿ-ից:
ՀՀԿ-ն Ազգային Ժողովի ընտրություններից առաջ լուրջ կորուստ ունեցավ: Politik.am-ի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանի օրինակին են հետևելու հազարավոր ՀՀԿ-ականներ:
Կուսակցության շարքերն են պատրաստվում լքել տասնյակ համայնքապետեր, տարածքային կառույցների ղեկավարներ ու նրանց հազարավոր աջակիցներ: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ կուսակցությունից դուրս եկողների թիվը կարող է անցնել 16 հազարը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

















































