Չինաստանում փակվել են Ռուսաստանի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը
Չինաստանի հինգ քաղաքում՝ Պեկինում, Շանհայում, Շենյանում, Գուանչժոուում և Հոնգկոնգում, փակվել են Ռուսաստանի նախագահական ընտրությունների համար նախատեսված ընտրատեղամասերը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Պեկինում դեսպանատան տարածքում և Շանհայի, Շենյանի, Գուանչժոուի և Հոնգկոնգի հյուպատոսական հիմնարկներում հնարավոր էր քվեարկել տեղական ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես գործակալությանը տեղեկացրել է Չինաստանում ՌԴ դեսպանատունը, Չինաստանում նախագահական ընտրություններին քվեարկել է 3.935 մարդ:
Այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում ընթանում են նախագահական ընտրություններ։ Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում երեկ՝ Մոսկվայի ժամանակով 23:00-ին: Կիրակի՝ տեղի ժամանակով 8:00-ին, բացվել են ընտրատեղամասերը Մոսկվայում և Մոսկվայի մարզում։
Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրություններին մասնակցում են հենց Հայաստանից: Այս պահին ընթանում է քվեարկություն միաժամանակ երկու տեղամասերում, որոնցից մեկը Երևանում է, մյուսը՝ Գյումրիում:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից