ԱՄՆ-ն անվտանգության բարձիկների պատճառով հետաքննում է Hyundai-ի եւ Kia-ի ուղեւորների մահվան դեպքերը
ԱՄՆ-ի իշխանությունները հետաքննություն են սկսել Hyundai- ի եւ Kia մակնիշի ավտոմեքենաների վարորդների եւ ուղեւորների մահվան դեպքերի վերաբերյալ, որոնք առաջացել են անվտանգության բարձիկների անսարքության պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ ճանապարհային երթեւեկության ազգային անվտանգության վարչությանը:
«Թերությունների հետաքննության վարչությունը ներկայումս տեղյակ է լուրջ հետեւանքներով Hyundai ու Kia մոդելների մասնակցությամբ վեց վթարի մասին, երբ անվտանգության բարձիկները չեն աշխատել ... Ընդհանուր առմամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է չորս մարդ եւ վեցը վիրավորվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Փետրվարի վերջին Hyundai ընկերությունը անսարքության պատճառով հետ էր կանչվել մոտավորապես 155 հազար ավտոմեքենաների: ԱՄՆ իշխանությունների հետաքննությունը կարող է վերաբերել Hyundai-ի եւ Kia-ի մոտ 425 հազար ավտոմեքենաներին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից