Տեսախցիկների թիվը խաչմերուկներում կավելանա եւս հինգով
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները՝ Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց, Իսահակյան փողոց-Տերյան փողոց, Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց, Խանջյան փողոց -Վարդանանց փողոց, Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց:
Հաղորդագրության համաձայն՝ նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի Հոռոմ գյուղում՝ գյուղապետարանի հարակից ճանապարհահատվածում տեղադրված արագաչափ սարքը, մեկ արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ վաղը Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ նշված խաչմերուկում տեղադրված «Մուտքն արգելվում է», «Աջ շրջադարձն արգելվում է», «Ձախ շրջադարձն արգելվում է», «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից