Գիտնականները մոտ են հայտնի օդաչու Ամելիա Էրհարթի անհետացման գաղտնիքի բացահայտմանը (ֆոտո)
1940 թվականին անմարդաբնակ կղզում հայտնաբերված մարդու մնացորդները, 99 տոկոս հավանականությամբ, պատկանում են լեգենդար ամերիկացի օդաչու Ամելիա Էրհարթին։ Նման եզրակացության է եկել Թենեսիի համալսարանի մարդաբան Ռիչարդ Ջանցը, նրա աշխատությունը հրապարակել է ամսագիրը։
Էրհարթն առաջին կինն է, որ տրանսատլանտյան թռիչք է իրականացրել։ Նա անհետացել է 1937 թվականին շուրջերկրյա թռիչքի ժամանակ։ 1940 թվականին Նիկումարարո անմարդաբնակ կղզում հայտնաբերվել են մարդու մնացորդներ, որոնք փորձագետները համարել էին տղամարդու։ Ենթադրվում էր, որ դրանք պատկանում են Էրհարթի շտուրման Ֆրեդ Նունանին։
Սակայն Ռիչարդ Ջանցը վստահ է, որ այն ժամանակ մասնագետները սխալվել են։ Մարդաբանը նորից սկսել է ուսումնասիրել ոսկորների պարամետրերը եւ համեմատել Էրհարթի հասակի ու քաշի վերաբերյալ տվյալների հետ։ Բացի այդ, գիտնականը վերլուծել է օդաչու կնոջ լուսանկարն ու հագուստը, որպեսզի ավելի ճշգրիտ սահմանի կնոջ համամասնությունները։
«Դեռ չկան վերջնական ապացույցներ, որ դրանք Էրհարթի մնացորդները չեն»,-ասել է գիտնականը։



















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում