Թրամփը մտահոգված չէ ալյումինի եւ պողպատի ներմուծման մասին իր որոշումից հետո ֆոնդային շուկայի անկմամբ
Նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգված չէ ֆոնդային շուկայի անկմամբ, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա հայտարարեց ալյումինի եւ պողպատի ներմուծման համար նոր մաքսային սակագների մասին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է AP-ն:
Ըստ նրա` «նախագահը դեռեւս կենտրոնացած է երկարաժամկետ տնտեսական հիմքերի վրա»: Նա պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը «երկրի հիմք է անվանել:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագներ կսահմանի: Պղնձի ներմուծման սակագինը կկազմի 25 տոկոս, ալյումինինը՝ 10 տոկոս:
«Վեդոմոստին» https://www.vedomosti.ru հաղորդում է, որ մարտի 1-տվյալներով Dow Jones ինդեքսն ընկել է 1,7 տոկոով, S&P 500-ը՝ 1,4 տոկոսով:
Ասիայում Nikkei-ն 2,5 տոկոս է կորցրել: Toyota-ի արժեթղթերը նվազել են 1.4 տոկոսով, ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ մաքսատուրքերը կհարվածեն ավտոմոբիլային ընկերություններին եւ կհանգեցնեն սպառողների համար ավելի բարձր գների, պողպատի արտադրողների բաժնետոմսերը նվազել են 2,5-3,5 տոկոսով: Կորեական Kospi ինդեքսը նվազել է 1 տոկոսով, իսկ Posco-ի եւ Hyundai Steel-ի պողպատե ընկերությունների բաժնետոմսերը նվազել են համապատասխանաբար 3.6 եւ 3 տոկոսով, իսկ Hyundai Motor-ինը՝ 3.4 տոկոսով: Չինական Baoshan Iron & Steel-ի բաժնետոմսերը նվազել են 3.9 տոկոսով, Yunnan Aluminium-ի՝`1.3 տոկոսով:
Եվրոպայում ամենից շատ իջել է Գերմանիայի ֆոնդային շուկան, որտեղ կան շատ արտահանողներ, որոնք կարող են տուժել առեւտրային պատերազմներից:
DAX- ի ինդեքսը նվազել է 1.2 տոկոսով, իսկ պանեվրոպական Stoxx 600-ը` 0.8 տոկոսով: ThyssenKrupp-ի՝ երկրի խոշորագույն ընկերության բաժնետոմսերը նվազել են 1,7 տոկոսով, ամենից շատ ընկել են Volkswagen- ի արժեթղթերը` 2,2 տոկոսով:
ArcelorMittal-ի բաժնետոմսերը նվազել են 1,7 տոկոսով:


















































Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում