«Իբր-ների» վերնախավը
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մի ձեւակերպում արեց, թե Սերժ Սարգսյանը ՀՀԿ շարքային անդամ է եւ պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին։
Խոսքը վերաբերում է վարչապետ դառնալուն։ Իբր՝ Վահրամ Բաղդասարյանը ինքնուրույն դեմք է, իբր՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ շարքային անդամ է, իբր՝ հետաքրքիր ձեւակերպում է գտել, իբր՝ հասարակությունը լրիվ անմեղսունակ է։
Իրականում ամեն ինչ այդքան պարզունակ չէ, եւ եթե խնդիր կա հիմնավորելու թե ինչո՞ւ հենց Սերժ Սարգսյանը, ապա դա պետք է անեն ուրիշ մարդիկ, դա պետք է արվի ավելի գրագետ ու ավելի լուրջ փաստարկներով։ Խոսքը վերաբերում է կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ապագա ղեկավարին։ Պետություն, որտեղ ապրում են մեր ընտանիքները, շատ կարգին ու աշխատասեր հարյուր հազարավոր մարդիկ։
Հասարակությունը կարոտ է լուրջ խոսքի, լուրջ հիմնավորումների, լուրջ ձեւակերպումների, այլ ոչ թե՝ հոգնեցնող պարզունակության եւ «սրամտության»։ Դրանից որեւէ օգուտ չկա։ Երբ մենք ասում, պնդում ենք, թե Հայաստանին նոր ու ժամանակակից վերնախավ է պետք, ապա նաեւ նրա համար, որ կարեւոր իրավիճակներում գտնի հասարակությանը մատուցելու ճիշտ բանաձեւերը, որոնք վստահություն կառաջնեն, այլ ոչ թե՝ պարզ հակակրանք կամ ծիծաղ։
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից