Սկանդալ՝ «Եվրատեսիլ»-ի ուկրաինական ընտրական փուլում
Ուկրաինայում «Եվրատեսիլ» մրցույթի ազգային ընտրական փուլի ժամանակ սկանդալ է բորբոքվել։ Ժյուրիի անդամ Անդրեյ Դանիլկոն (որը հայտնի է որպես Վերկա Սերդյուչկա) իրեն վիրավորական բառեր է թույլ տվել մասնակից Տայաննայի մենեջերի հասցեին։ Դանիլկոն, վերլուծելով Տայաննայի ելույթը, կասկած է արտահայտել, որ աղջիկը «կենդանի» հնչողությամբ էր երգում։
Դեպի բեմ է վազել մի երիտասարդ, որը փորձել է բղավելով ինչ-որ բան ասել Դանիլկոյին՝ «Անդրեյ, չե՞ք ամաչում»։ Ու այդ ժամանակ ժյուրիի անդամի մեջ արթնացել է Վերկա Սերդյուչկան՝ «Սա ո՞վ է։ Գնա ․․․։ Կանգնել ու բղավում է հիվանդի նման»։ Այդ ժամանակ հնչունային ռեժիսորը միացրել է ձայնագրությունը, որտեղ միայն երաժշտություն էր, ոչ մի վոկալ չկար։
«Ահա նա ապացուցեց, որ ֆոնոգրամմա չկար»,- ասել է Դանիլկոն ու կանչել է երգչուհուն իր մոտ՝ նրան գրկելու համար։ Հաղորդավարն էլ կշտամբել է նրան, թե ինչ կարիք կար վիրավորել երգչուհու մենեջերին։ Դրան Անդրեյը պատասխանել է՝ «Ես նրան հիմա՞ր եմ անվանել։ Թող կորի այստեղից»։
Պարզվել է, որ երիտասարդը, որի վրա բղավել էր Սերդյուչկան, երգչուհու մենեջեր Ալեքսանդր Կաժիյանն է։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում