Բժիշկները փրկել են 275 գրամանոց նորածնին
Գետտինհենյան կլինիկայի աշխատակիցներին հաջողվել է փրկել 275 գրամ կշռող փոքրիկի կյանքը: Մինչ այսօր փոքրիկը հանդիսանում է աշխարհում արական սեռի ամենափոքրիկ ներկայացուցիչը, ում կյանքը հաջողվել է փրկել:
Կլինիկայի աշխատակցի` Ստեֆան Վելլերի խոսքերով, փոքրիկի մայրը բուժհաստատություն էր եկել հղիության 25-րդ շաբաթում: Բարդություններից զերծ մնալու համար բժիշկները որոշել են կեսարյան հատում կատարել: Ծնված երեխան կշռում էր ընդհամենը 275 գրամ և ուներ 27 սանտիմետր հասակ:
Փոքրիկը 6 ամիս մնացել է ինտենսիվ թերապիայի բաժնում: Այդ 6 ամիսների ընթացքում փոքրիկի քաշը դարձել է 3.7 կիլոգրամ: Փոքրիկն արդեն տանն է, սակայն բժիշկները շարունակում են հետևել նրա առողջական վիճակին:
Գերմանիայում համարվում է, որ երեխայի կյանքը հնարավոր է փրկել, եթե նա կշռում է առնվազն 350 գրամ: Հայտնի է ևս մի քանի դեպք, երբ ավելի քիչ կշիռ ունեցող փոքրիկների կյանքը հաջողվել է փրկել:
Օրինակ, մի քանի տարի առաջ ամերիկացի բժիշկներին հաջողվեց փրկել մի փոքրիկ աղջկա, ով կշռում էր 243 գրամ, իսկ ճապոնացի բժիշկները փրկել են մի փոքրիկի, ով կշռում էր ընդամենը 297 գրամ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում