Amazon-ն առաջին անգամ իր շուկայական արժեքով առաջ է անցել Microsoft-ից
Amazon ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ իր շուկայական արժեքով առաջ է անցել Microsoft ընկերությունից՝ այդ ցուցիչով համաշխարհային ընկերությունների թվում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը` Apple-ից և Alphabet-ից (Google-ի հոլդինգյան ընկերություն) հետո: Այդ մասին վկայում են բորսայի տվյալները, հայտնում է CNBC-ն:
Չորեքշաբթի օրվա վաճառքների արդյունքների համաձայն՝ Amazon-ի շուկայական արժեքը կազմել է 702,46 միլիարդ դոլար, իսկ Microsoft-ինը՝ 700,56 միլիարդ դոլար: Amazon-ի մեկ բաժնետոմսի արժեքը չորեքշաբթի օրվա արդյունքներով աճել է 2,6 տոկոսով՝ հասնելով 1,451 դոլարի, իսկ Microsoft-ինը՝ 1,6 տոկոսով՝ հասնելով 90,81 դոլարի:
Apple-ի և Alphabet-ի շուկայական արժեքները կազմել են, համապատասխանաբար, 849,24 միլիարդ և 744,73 միլիարդ դոլար:
Աշխարհի ամենաթանկ ընկերությունների թվում Microsoft-ին հետևում են չինական Tencent-ը և Facebook-ը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում