Չինաստանի ամենահարուստ քաղաքացիները մեկ տարվա ընթացքում ավելացրել են իրենց ունեցվածքը 26 տոկոսով
Չինաստանի ամենահարուստ քաղաքացիների ունեցվածքն ամբողջությամբ վերցված հոկտեմբերի վերջին կազմել 1,2 տրիլիոն դոլար, որը 26 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, հաղորդում է Forbes-ը։
Forbes-ը հրապարակել է Չինաստանի 400 ամենահարուստ մարդկանց հերթական ցուցակը եւ նրանք բոլորը միլիարդատերեր են։
Ցուցակը գլխավորում է China Evergrande Group ռիելթորական եւ դեւելոփերական ընկերության ղեկավար Հուեյ Կա Յանը 42,5 միլիարդ դոլար ունեցվածքով։ Մեկ տարվա ընթացքում նա իններորդ հարիզոնականից դիրքերը բարելավել է՝ դառնալով առաջատար։ Նրա ընկերության կապիտալիզացիան ավելացել է 469 տոկոսով, ինչը գործարարին հարստացրել է 33 միլիարդ դոլարով։
Երկրորդ տեղը զբաղեցնում է WeChat մեսենջերը մշակած Tencent Holdings ինտերնետ հսկայի ղեկավար Մա Հուաթենը (39 միլարդ դոլարով), որն իր ունեցվածքին ավելացրել է 14,5 միլիարդ դոլար։ Եռյակն ավարտում է Alibaba առեւտրային հարթակի սեփականատեր Ջեք Ման (38,6 միլիարդ դոլարով), որը հարստացել է 10 միլիարդ դոլարով։
Ցուցակում չորրորդ տեղն է զբաղեցնուեւմ Վան Ցզյանլին(25,2 միլիարդ դոլարով), որն, ի դեպ, նախորդ տարի առաջատարն էր։
Ցուցակում ներառված են նաեւ Sunac China Holdings դեւելոփերային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սուն Հունբին, Beijing Byte-Dance Technology սթարտափի հիմնադիր Չժան Իմինը եւ այլն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում