Հյուսիսային Կորեայի պատվիրակությունները ժամանում են Հարավային Կորեայի օլիմպիական խաղերին
Հյուսիսային Կորեայից ավելի քան 200 երկրպագուներ այսօր հատելով ռազմականացված սահմանը ժամանել են Հարավային Կորեա: Նրանք 280 հոգանոց պատվիրակության մասն են կազմում, որը գլխավորում է Հյուսիսային Կորեայի սպորտի նախարար Կիմ Իր Գուկը:
Ինչպես հաղորդվում է, սպորտի երկրպագուները ենթադրաբար խիստ ընտրության միջով են անցել՝ ստուգվել է նրանց և ընտանիքի անդամների կենսագրությունը, հայացքներն ու իշխող Աշխատավորական կուսակցության հանդեպ հավատարմությունը:
Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտնում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Յոնգը ևս ժամանելու է Հարավային Կորեա, դիտելու փետրվարի 9-ին կայանալիք օլիմպիական խաղերի բացման հանդիսությունը: Նրան ուղեկցելու են Հյուսիային Կորեայի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մինչ այս, Հյուսիսային Կորեայից արդեն 46 հոգանոց պատվիրակություն էր ժամանել Հարավային Կորեա, այդ թվում 22 մարզիկներ: Հարավային Կորեայում նաև երկու համերգով հանդես են գալու Հյուսիսային Կորեայի երաժիշտները:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ասել է, թե թույլ չեն տա, որ Փհենյանը օլիմպիական խաղերն օգտագործի քարոզչական նպատակներով, միաժամանակ չբացառելով շփումները Հյուսիսային Կորեայի պատվիրակության պաշտոնյաների հետ: Մայք Փենսը, ով հիմա գտնվում է Ճապոնիայում, Հարավային Կորեա է մեկնելու փետրվարի 8-ին:


















































Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից
Հյուսիսային եւ Հարավային Կորեաներն այլեւս թշնամիներ չեն
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ